ԾՐԱԳՐԵՐ

 ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

 

«Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքը գործնականում»

 

Ծրագրի նպատակն է նպաստել ուսումնական հաստատությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ խթանելով ՀՀ քաղաքաշինության նախարարի մատչելիության շինարարական նորմերի արդյունավետ կիրառումը Հայաստանում։

Ծրագիրն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում։ Իրականացման ժամանակաշրջանը՝ 2017 թ.-ի հոկտեմբեր – 2018 թ. մարտ։

Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող քաղաքացիները ուսումնասիրելու են 2007 թվականից հետո Երևանում, Գյումրիում և Վանաձորում կառուցված և վերակառուցված թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինության նախարարի մատչելիության շինարարական նորմերին մասին հրամանին և մշակվելու է առաջարկությունների փաթեթ՝ դրանց արդյունավետության բարձրացման համար։

Նախատեսվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության մասին գիտելիքների բարձրացում՝ պարզեցված-պատկերային ձեռնարկի մշակման և ստուգացանկի միջոցով։

«Տեղեկատվության մատչելիություն առանց խտրականության»

 

Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրենց մատչելի և նախընտրելի միջոցներով տեղեկություններ փնտրելուն, ստանալուն և տարածելուն հաշմանդամություն չունեցող անձանց հետ հավասար հիմունքներով։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։ Ժամանակաշրջանը՝ 2017 թ. հոկտեմբեր – 2018 թ. սեպտեմբեր։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի թարգմանություն և մշակում, դրա հիման վրա դասընթացների կազմակերպում։ Կմշակվի նաև մատչելի ձևաչափերով տեղեկատվության մատուցման ձեռնարկ և կկազմակերպվեն դասընթացներ հանրությանը ծառայություններ մատուցողների համար։ Ծրագրի գործողություններից է նաև Հաշմանդամության և մարդու իրավունքների վերաբերյալ ինովացիոն գրադարանի ստեղծումը գիտնականների/հետազոտողների  և ուսանողների համար։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձևաչափերով կտրամադրվեն տեղեկություններ աջակցող տեխնոլոգիաների միջոցով։Ծրագրի գործընկեր՝ Ֆինլանդիայի Հանրապետության արտաքաին գործերի նախարարություն։


ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

 

«5W կանանց մասին»

 

Ծրագրի նպատակն է կոտրել հաշմանդամություն ունեցող կանանց մասին կարծրատիպերը և նպաստել նրանց վերարտադրողական իրավունքի մասին հասարակության իրազեկության բարձրացմանը:

Ծրագիրն իրականացվել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում` Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Իրականացման ժամանակաշրջանը՝ 2014 թ. ապրիլ-հունիս։

Ծրագրի արդյունքում իրականացվել է ֆոտոնկարահանում հաշմանդամություն ունեցող 5 կանանց հետ, ովքեր իրենց մայրանալու հաջողված պատմությունն են ներկայացրել: Լուսանկարները և պատմությունները հրապարակվել են disabilityinfo.am և ikin.am կայքերում: Պատմությունները ներկայացրել են լսողության, տեղաշարժման և տեսողության խնդիրներ ունեցող տարբեր կանանց պատմություններ, ովքեր կամ ընտանիք են կազմել կամ որպես միայնակ մայր մեծացնում են իրենց երեխաներին և իրենց պատմությունով օրինակ են ծառայում մյուս կանանց և աղջիկների համար, ովքեր մտավախություններ կամ թերարժեքության բարդույթներ ունեն:

Պատմությունների և լուսանկարների հիման վրա տպագրվել է 100 օրինակ օրացույց։

Մշակվել է դասընթացի ծրագիր լրագրողների համար և կազմակերպվել է դասընթացը՝ «Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների լուսաբանումը. սեռական և վերարտադրողական առողջություն» թեմայով: Սեմինարին որպես փորձագետ մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող կանայք: Մշակվել և տպագրվել է ուղեցույց լրագրողների համար՝ Ինչպես լուսաբանել հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները:

«Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից»

 

Ծրագրի նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների իրազեկության բարձրացմանը վերարտադրողական առողջության մասին, խրախուսուսելով նրանց առողջ ապրելակերպը:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Իրականացման ժամանակաշրջանը՝ 2014 թ. ապրիլ-հոկտեմբեր ։ 

Ծրագրի արդյունքում Disabilityinfo.am և ikin.am կայքերում հրապարակված հոդվածների միջոցով հաշմանդամություն ունեցող երիտասարդները, նրանց ընտանիքի անդամները, իրազեկվել են համանդամություն ունեցող անձանց սեռական և վերարտադրողական իրավունքին:

Կազմակերպվել են «Վերարտադրողական իրավունք և սեռական առողջություն» թեմայով սեմինարներ հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին ՀՀ օրենքին, քննարկել են իրավունքների իրացման ուղիները: Հանդիպումները տեղի են ունեցել Երևանում և Արմավիր քաղաքում:

Լրագրողների և ուսանողների համար իրականացվել են դասընթացներ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող երիտասարդների վերարտադրողական առողջության խնդիրներների լուսաբանմանը: Լրագրողների հետ քննարկվել են իրավունքի իրացման խոչընդոտները, լեզուն և էթիկան, ինչպես նաև լուսաբանման նրբությունները:

Ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց սեռական և վերարտադրողական խնդիրները լուսաբանելու էլեկտրոնային ուղեցույց լրագրողների համար:

Ծրագրի շրջանակում ձայնագրվել է 300 էջանի «Առողջ լինելու իմ իրավունքը» գրքի աուդիոտարբերակը, տեսողության խնդիր ունեցող անձանց համար: Աուդիոգիրքը բազմացվել է 50 օրինակով և տրամադրվել է տեսողության խնդիր ունեցող անձանց: