accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Այսօր Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է

0

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2008 թվականից ապրիլի 2-ը հռչակել է է աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։ Օրվա գաղափարն առաջարկել էր Քաթարը 2007 թ. դեկտեմբերի 18-ին, և առաջարկն ընդունվել էր բոլոր անդամ պետությունների կողմից։ Ասամբլեայի որոշմամբ անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ներառյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ուշադրությունը հրավիրվում է տվյալ օրվան՝ բարձրացնելու աուտիզմի վերաբերյալ հանրային իրազեկությունը։ Գլխավոր ասամբլեան անդամ պետություններին նաև խրախուսում է բարձրացնել աուտիզմի մասին հասարակության իրազեկվածությունը, ներառյալ ընտանիքներում:

2015-ի Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա խորագիրը աշխատանքն է։ ՄԱԿ-ը հիշեցնում է՝ աուտիզմ ունեցող անձանց 80%-ը աշխատանք չունի։

Իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացվելու աշխարհի տարբեր ծայրերում։ Ապրիլի 2-ի գիշերը «Կապույտ լույս վառենք» (Light It Up Blue) նախաձեռնության շրջանակներում տարբեր շենքեր ու կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Նախաձեռնության նպատակն է աշխարհի տարբեր քաղաքներում կարևորագույն շինությունները կապույտով լուսավորելու միջոցով հասարակության ուշադրությունը հրավիրել աուտիզմ ունեցող անձանց խնդիրներին: Նախորդ տարիներին լուսավորվել են Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Նյու Յորքի 102-հարկանի «Էմփայր Սթեյթ բիլդինգը», Սիդնեյի օպերային թատրոնը, Իտալիայի Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.