accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

10 տարբերություն իմ և ձեր տների միջև

0

Հրապարկաման հեղինակը «Աուտիզմի արձագանքման թիմի» համակարգող, աուտիզմ ունեցող երեխայի ծնող Ջեյ Հըրլին է։

Դրսից իմ տունը կարող է նման լինել ձեր տներից շատերին: Այնուամենայնիվ, ներսից ուշադիր նայելու դեպքում կնկատեք, որ այն բոլորովին այլ տեսք ունի, և ես միայն կահավորումը չէ, որ նկատի ունեմ:
Տղաս` Ջեքսոնը, 9 տարեկան է, աուտիզմ ունի: Այս պատճառով մենք մի քանի փոփոխություններ ու հարմարեցումներ ենք արել մեր առօրյա կյանքում:

1. Մեր տանը հաճախ լինում են «այլ» մարդիկ

Տարիներ շարունակ Ջեքսոնի հետ աշխատել են «Կիրառական վարքագծի վերլուծության» (ABA behavioral) թիմի անդամները, ում այժմ մեր ընտանիքի անդամներն ենք համարում: Թերապևտները մեր տանն են լինում շաբաթական 5-7 անգամ: Սկզբանական շրջանում նրանց այցից առաջ ես մաքրում էի բնակարանը, հարդարվում, շպարվում և համոզվում, որ ամեն բան կարգին է: Այժմ դիմավորում եմ նրանց գիշերանոցով ու հատակին թափթփված լվացքի կույտերով:Թերապեվտների թիմին ամեն օր հյուրընկալելը շատ մարդկանց համար կարող է ավելորդ թվալ, բայց մենք չէինք էլ կարող ավելի երջանիկ լինել` ամեն օր նրանց ժպտացող դեմքերը տեսնելով
(հատկապես տղայիս համար առավել բարդ օրերին):

2. Մենք փոխանակել ենք մեր ննջասենյակները

ԱնկողինՏարիներ շարունակ, Ջեքսոնը գիշերները գալիս էր մեր սենյակ և մտնում մեր անկողին: Շատ մեթոդներ փորձեցինք, բայց նա միևնույնն է ցանկանում էր քնել մեր սենյակում: Վերջապես հասկացանք, որ նա մեզ հետ չէ, որ ցանկանում էր քնել, այլ պարզապես մեր ննջարանում՝ երկտեղանոց մահճակալին: Այսպես մենք նրա հետ փոխվեցինք ննջասենյակներով:

3. Բոլորովին այլ արձակուրդները

Տոնածառի խաղալիքըՄինչ Ջեքսոնի ծնունդը և ներկայությունը մեր կյանքում, սովորություն ունեինք զարդարել տան յուրաքանչյուն անկյուն` հատկապես Սուրբ Ծննդին: Հիմա նույն կերպ վարվել չենք կարող, որովհետև Ջեքսոնը սիրում է ձեռք գցել այն բոլոր իրերի վրա, որոնք հատակին չեն և ճզմել դրանք` այդ թվում տոնական զարդարանքները: Միայն նախորդ երկու տարիներին կարողացանք լույսերով ու ծաղկեպսակով զարդարել ծառերը, քանի որ նա սիրում է «գրկել» դրանք ու դեպի իրեն քաշել: Ավելորդ է ասել այն մասին, որ ծառերն այլևս չենք զարդարում, եթե, իհարկե, խաղալիքները թղթից չեն պատրաստված:

4. Ի՞նչ է իրականում պատահել մեր լվացքի մեքենային

Լվացի մեքենայում թաքնվածՋեքսոնը խիստ զգայուն որոնող է. կփնտրի, կգտնի ու կհայտնվի այնպիսի տեղերում, որտեղ չպետք է լիներ` ներառյալ մեր լվացքի ու մաքրման սենյակում: Մենք չէինք հասկանում, թե ինչու էր լվացքի մեքենան հաճախակի անջատվում և փչանում, մինչև որ մի անգամ նրան ներսում բարձի հետ նստած չգտանք: Նա սիրում է բացել չորացուցիչը գործընթացի կեսին ու դուրս հանել տաք սրբիչը կամ ծածկոցը, իսկ հագուստի մնացած մասը թափված թողնել հատակին: Դա պարզապես ինձ խենթացնում է…

5. Մենք վճարում ենք ջրի ամենաբարձր հարկը

ԼողանալիսԲոլորը կարծում են, թե ամենաշատ լվացքն իրենք են անում, բայց մենք ավելի շատ ենք անում: Գիշերները Ջեքսոնը անկառավարելի է և մենք պետք է նրան զսպող միջոցներ գտնենք. ամեն առավոտ լվանանք սպիտակեղենը, ներքնակը, բարձերը, վերմակը: Ինչպես աուտիզմ ունեցող շատ երեխաներ, նա էլ է տարված ջրով և սիրում է օրական 3-5 անգամ լոգանք ընդունել: Ջրի մասին խոսելիս Ջեքսոնը նաև չի ընդունում, որ չի կարելի պլանշետն ու DVD նվագարկիչը տանել լոգարան: Նրա համար «Սեզամի փողոցը» լոգարանում դիտելը երկու սիրելի զբաղմունքները համատեղելու միջոց է: Տարիների ընթացքում մենք ավելի շատ էլեկտրոնային տեխնիկա ենք ունեցել, քան մարդիկ սովորաբար պետք է ունենան, և բոլորն էլ կորցրել ենք ջրում: Շատ ծնողներ պետք է հետևեն իրենց երեխաներին` տեխնիկայից օգտվելիս: Մենք հետևում ենք, որ դրանք չթրջվեն: Ջեքսոնը նաև սիրում է մերկանալ, այսպիսով մենք շատ հագուստ ու ներքնազգեստ ունենք: Օրական 2 անգամ լվացք ենք անում, բայց հաճախ այդ թիվը կարող է հասնել երեքից մինչև հինգի: Այս ամենը բարձրացնում է մեր ջրի հարկը: Ամռանը նա սիրում է տան հետևի այգում ջուր լցնել դույլերի մեջ, վազել ջրցանների միջով կամ պարզապես խախալ ջրի ծորակի հետ: Նա նաև անտանելի փնթի ու թափթփված է ուտում: Այսպիսով մենք նաև ավելի շատ մաքրող միջոցներ ենք օգտագործում:

6. Մեր ավտոտնակը կայանելու համար չէ

Մենք ունենք երկու ավտոմեքենա և երկու ավտոտնակ: Գուշակեք, թե քանի՞ սն ենք ներսում կայանում: Ոչ մեկը: Պատճառը ոչ պահեստավորումն է, ոչ էլ մեքենաների տեղավորման խնդիրը: Մենք այն վերածել ենք «Զգացմունքային-ընկերասեր մարդու քարանձավի»: Տարիների ընթացքում Ջեքսոնն այն լցրել է բարձերով, բազմոցներով, օճառե պղպջակների խողովակներով և բատուտներով, որպեսզի ներսում խաղա այն ժամանակ, երբ դրսում եղանակը խանգարի: Մեր հաջորդ տունը պետք է անպայման նկուղ ունենա, որպեսզի կարողանանք «սենյակի» իրերն այնտեղ տեղափոխել ու վերջապես մեքենաները կայանել ավտոտնակում:

7. Մեր պահարանները դատարկ են

ԼոգարանըՋեքսոնը սիրում է վերցնել ու ցած գցել իրերը և մենք չենք կարող տան կենցաղային պարագաները դնել պահարանների ու դարակների վրա: Սա հատկապես ներառում է շամպունները, քսուքները, մանկական անձեռոցիկները, օճառի շշերը: Սրանք նա ամենից շատ է սիրում: Եթե մենք բաց թողնենք օճառի շիշը, այն կթափվի ու կփչանա երեք րոպեի ընթացքում: Մանկական անձեռոցիկների վերջը կարող է տալ հինգ րոպեից էլ պակաս ժամանակահատվածում: Նույնը կարելի է ասել գելերի, դեզոդորանտի և շպարի պարագաների մասին: Մեր լոգարանը կատարելապես մաքուր է, որովհետև այնտեղ սրբիչներից բացի ոչինչ չկա: Այդ ամենը մենք պահում ենք խորդանոցի կողպված դարակներում և օգտագործում լոգանքի կախովի դարակներ, ունենք պատին ամրացված տարաներով հեղուկ օճառներ, որպեսզի կարողանք լվացվել:

8. Մեր ժամանակակից դիզայնը

Ստիպված էինք հրաժարվել կահավորման ցանկացած սխեմայից, բայց ի վերջո այդպես բոլորիս համար ավելի լավ եղավ: Ցած ընկած դարակներ, պատին ամրացված զուգարանի թղթեր, այս ու այն կողմ նետված բույսեր ու նկարներ, առաստաղից պոկված ջահեր և այլն: Ցավոք այս ամենի պատճառով մենք չենք կարողանում նրան տանել այլ մարդկանց տուն հյուր: Շատ դժվվար է մարդկանց բացատրել, որ տանը ամեն ինչ հարմարեցված է Ջեքսոնի համար: Վերջապես ես և ամուսինս ասացինք մարդկանց, որ սա ժամանակակից դիզայն է` որքան քիչ, այնքան լավ:

9. Կողպեքներ, կողպեքներ ու էլի կողպեքներ

Զգուշացման նշանՏանն ամեն ինչ կողպեքի տակ է: Մթերքը, օճառն ու շամպունները մանրքուք են, մեր ամենամեծ մտահոգությունը Ջեքսոնն է: Նա պատկերացում չունի վտանգի և ապահովության մասին: Մի քանի անգամ փախել է տնից, և մենք անգամ ստիպված ենք եղել 911 զանգել: Բոլոր պատուհաններն ու դռները ապահովված են ազդանշանային համակարգով, բոլոր դռները երկու կողպեք ունեն, իսկ բանալիները դռան վերևում են, որովհետև այնտեղ նա գոնե առայժմ չի կարող հասնել: Մեր գրեթե 10 տարեկան տղան, 24-ժամյա հսկողություն է պահանջում: Տունը նրա համար ապահով դարձնելը իմ մեծագույն վախն ու փորձությունն է:

10. Խոհարար Ջեքսոնը միակն է իր տեսակով:

ՍառնարանումՋեքսոնի սիրելի սենյակը խոհանոցն է: Նրան դուր է գալիս այն ամենը, ինըչ կատարվում է խոհանոցում` պատրաստել, ուտել, շփվել: Խորդանոցն ու սառնարանը իհարկե կողպված են, բայց դա հազիվ թե կանգնեցնի նրան, երբ մոտենում է ուտելիքին: Քանի որ նա չի խոսում, արտահայտվելու համար օգտվում է ընդլայնված շփման սարքից (AAC պլանշետ): Նա հաճախ կոճակների միջոցով խնդրում է թթվասերով ու սոխով չիպս փոխանցել: Սկսել է հոտոտել, լիզել և «քիթը խոթել» բոլոր ճաշատեսակների մեջ, որ պատրաստում ենք: Ես զգուշացնում եմ հյուրերին, որ պատրաստ լինեն «կիսել» ուտելիքը, եթե մեր տանն են ճաշում: Վերջերս նա թռցրեց հայրիկիս ափսեն, որը լցված էր տաք և թթու ապուրավ. այդ ուտելիքը նախկինում երբեք չէինք կերել: Նա նաև անհամբեր է և սիրում է գործը սեփական ձեռքերով գլուխ բերել, եթե մենք բավականաչափ արագ չենք պատրաստում ուտելիքը: Երբեմն մեր լոգարանից չիպսի տոպրակներ ու պահածոյացված լոբի եմ հայտնաբերում:

Ես կարող եմ շարունակ թվարկել տարբերությունները, բայց գիտեմ, որ իմ և ձեր տները մի մեծ ու կարևոր նմանություն ունեն. մենք ուզում ենք, որ մեր տունը և երեխաները ապահով լինեն, սիրով և ծիծաղով լցված:

 

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.