accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Նոր եկեղեցի` այս անգամ Սևանում

0

Մայիս 31-ին օծվեց Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց նորակառույց եկեղեցին, որի շինարարությունը սկսվել էր 2009 թվականին:

Եկեղեցու կառուցման բարերարն է Փարիզում բնակվող Սարգիս Բեդոյանը, ով ընտանիքի հետ ներկա էր եկեղեցու օծման արարողությանը: Բարերարը եկեղեցու կառուցման համար նվիրաբերել է 1 մլն դոլար, իսկ ներքին կահավորումը կատարվել է բազմաթիվ սևանցիների նվիրատվություններով:

Նորակառույց եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է, ով, ի դեպ, հեղինակել է նաև Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նախագծման աշխատանքները:

Մեր շրջայցի արդյունքում պարզ դարձավ, որ եկեղեցին մատչելի է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: Դեպի մուտք գնացող ուղիներից մեկն ունի թեքուղի, մուտքն ունի փոքր շեմ, իսկ ներսում տարածքը հարթ է:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.