accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ներառական խաղահրապարակ Գյումրիում. ֆոտոշարք

0

Գյումրիում բացվեց մարզում նմանը չունեցող ներառական խաղահրապարակ: «Ագաթ» ներառական խաղահրապարակը նախագծվել և կառուցվել է Գյումրու Բաղրամյան փողոցի վերջնամասում: «Ագաթ» ներառական խաղահրապարակը հարմարեցված  տարբեր խաղերի համալիր է և նախատեսված է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար:

Խաղահրապարակի տարածքի տրամադրման և բարեկարգման գործում աջակցություն և ցուցաբերել Գյումրու քաղաքապետարանը: Ներառական խաղահրապարակի կառուցման ծրագիրը ֆինանսավորվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության Կանանց Գիլդիայի կողմից:

Այս խաղահրապարակի կառուցման համար իրենց ներդրումն են ունեցել նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, Լենա Թերզիկյանը և Թամարա Բաբայանը:

Խաղահրապարակի բացմանը ներկա էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահառուներ:

Լուսանկարները՝ «Ագաթ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.