accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը

0

Օգոստոսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեց 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու և ՀՀ Վայոց ձորի մարզում միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցը։ Անդամները քննարկեցին նաև 2015 թվականի առաջին կիսամյակում մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների, զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» «Ապրել անկախ և ներառվել համայնքում» ծրագրի կատարման մասին հարցերը:

2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու և ՀՀ Վայոց ձորի մարզում միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Ծրագրի շրջանակում կիրականացվեն թեքահարթակների կառուցման, մասնագիտական կրթության ապահովման աշխատանքներ, սոցիալական սպասարկման, հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը խթանող և իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրեր։

Մարզպետ Հարություն Սարգսյանն առաջարկեց փայտե ժամանակավոր թեքահարթակներ կառուցել այն վայրերում, որտեղ բացակայում են թեքահարթակները։

Մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը: ՀՀ Վայոց ձորի մարզում 2015 թվականի առաջին կիսամյակում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը ներկայացրեց Եղեգնաձորի ԶՏԿ-ի գլխավոր մասնագետ Սամվել Ավետիսյանը:

«Շուշան» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Հախվերդյան ներկայացրեց «Ապրել անկախ և ներառվել համայնքում» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, իսկ կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության պատասխանատու Անուշ Գաբրիելյանը պատմեց Ելփին համայնքի օրինակելի փորձը (Ելփինի համայնքապետարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող երկու անձ)։ ՀԿ նախագահը ներկայացրեց նաև Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Եղեգնաձորում գործող «Ակտիվ հանգիստ» ամառային ճամբարի մասին:

Ըստ Ամփոփիչ խոսքում մարզպետ Հարություն Սարգսյանը կարևորեց բացատրական աշխատանքները՝ հասարակության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման գործում և հայտնեց համագործակցելու և հնարավոր բոլոր միջոցներով նշված խնդիրների լուծմանն օժանդակելու իր պատրաստակամությունը:

Աղբյուրը ՝ Վայոց Ձորի մարզպետարան կայք

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.