accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Պատկերը վերածելով ձայնի

0

Պրանավ Լալը սովորել է ծրագրի օգնությամբ ձայնային լուսանկարներ անել: Լալի առաջնային նպատակն իր և տեսողության խնդիրներ ունեցող այլ մարդկանց համար տարածության մեջ կողմնորոշման խնդրի լուծումն էր:

vOICe ծրագիրը գունավոր պատկերները փոխակերպում է սև ու սպիտակի, հետո հատուկ ձևով սկան է անում ձախից աջ, ձայնի միջոցով ճանաչելի դարձնում շրջապատում գտնվող ամեն ինչ:

Օբյեկտների բարձրությանը համապատասխան բարձրանում է նաև ձայնի տոնայնությունը, իսկ պայծառությունը համապատասխանում է ձայնի բարձրությանը:

Լալը նշում է, որ իր համար հեշտ չէ բարդ երևույթները մեղեդիներով ճանաչել, սակայն սովորաբար կարողանում է հասկանալ, թե ի՛նչ կա առջևի գծում և ի՛նչ` հեռվում: Նա vOICe-ն օգտագործում է ճանապարհորդելիս, լուսանկարում է շրջակա միջավայրն ու պահպանում դրանք հնարավորինս որակյալ հնչողությամբ:

Մեծ Բրիտանիայի Բատի համալսարանի ներկայացուցիչ Մայքլ Պրուն, vOICe-ի հնարավորություններն ուսումնասիրելով, նշում է, որ իր հետազոտությունների համաձայն կույր մարդիկ ծրագիրն օգտագործելով կարողանում են ճանաչել շրջապատը գրեթե այնպես, ինչպես մյուսները:

Հուլիսին Մեծ Բրիտանիայում անցկացված Latitude փառատոնի ժամանակ Պրուն ցույց տվեց, թե որքան դյուրին է օգտագործել vOICe-ը: Փորձի համար կամավորի աչքերը կապեցին ու ցույց տվեցին, թե ինչպես են հնչում որոշ առարկաներ: Դրանից հետո կամավորը կարողացավ կարդալ բառերը` բացառապես կենտրոնանալով ծրագրի ձայնային մեկնաբանությունների վրա:

vOICe-ը ի սկզբանե մշակվել է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց` շրջակա միջավայրում կողմնորոշման և գույների ճանաչման հարցում օգնելու համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.