accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Արոնյանն ու 20 աշակերտ՝ հանուն հավասար հնարավորությունների

0

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները 6-րդ տարին անընդմեջ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացրեցին «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, շախմատային սեանս անցկացնելով Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 20 աշակերտների հետ, հերթական անգամ միացավ ներառականության գաղափարի տարածմանը:

«Սպորտը մարդկանց ամեն ինչում միմյանց հավասար լինելու հնարավորություն է տալիս: Շախմատ խաղալու համար հարկավոր է, որ մարդն իր հոգուց ինչ-որ բան ունենա: Այս երեխաներն իրենց կյանքում շատ դժվարություններ են ունեցել, անցել դրանց միջով, ու համոզված եմ, որ նրանք կկարողանան իրենց տեղը գտնել աշխարհում և գուցե` շախմատային ճանապարհով»,- ասաց գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Շախմատի վարպետի հետ մրցելու իրականացած երազանքից բացի, փոքրիկներն իրենց հետ տուն տարան Արոնյանի հետ լուսանկարները:

Լուսանկարները՝ Մուշեղ Հովսեփյանի

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.