accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Ինչո՞ւ չենք հանդիպում հաշմանդամություն ունեցող երևանցիներին

0

Քաղաքի տոնի առիթով արժի ևս մեկ անգամ մտածել՝ ինչո՞ւ հաշմանդամություն ունեցող մարդկանց գրեթե չենք հանդիպում հասարակական վայրերում (բացառությամբ մի քանիսի և հատուկ դեպքերի): Երևանում ապրում է հաշմանդամություն ունեցող 61.798 քաղաքացի: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հնչեցված հարցի համար տարբեր պատճառներ նշել: Ես առաջարկում եմ իմ տարբերակները:

Եվ այսպես, հաշմանդամություն ունեցող անձանց գրեթե չենք հանդիպում Երևանում, որովհետև՝

  • միշտ չեն կողմնորոշվում՝ ի´նչ հագնել տնից դուրս գալիս, ի վերջո, որոշում են մնալ տանը,

Մոխրոտը

  • նրանք միայն կեսգիշերից հետո են դուրս գալիս, և այդ պատճառով գրեթե չենք բռնացնում նրանց,

Ճոճորվող դատարկ աթոռ

  • նախորդ տարի բոլորը Գրին քարտ են շահել և մեկնել մեր քաղաքից,

Աղջիկներ, որոնք փորձում են նմանակել ինքնաթիռներին

  • միանգամից բոլոր դռների փականները փչացել են, և տանն են մնացել,

Դռան բռնակ և բանալի

  • վախենում են թափառող շներից և տեղյակ չեն, որ քաղաքապետարանը այդ խնդիրն արդեն լուծել է,

Մարդը ճչում է շան վրա

  • չեն սիրում, երբ իրենց լուսանկարում են մայրաքաղաքում շրջող զբոսաշրջիկները,

Մուլտհերոսներ, որոնք արտահայտում են իրենց զարմանքը

  • տնից դուրս չեն գալիս և հասարակական վայրերում չեն լինում, որպեսզի սթրեսի չենթարկեն «առողջ մարդկանց»,

Բինը ողջունում է տեսախցիկից այն կողմ

  • այնքան հարմար և մատչելի է քաղաքը, որ ստեղծված պայմանների համար անհարմար են զգում ամեն քայլափոխին ասել՝ շնորհակալությո՜ւն,

  • Անտեսանելի մուլտհերոսները անընդհատ շնորհակալություն են հայտնումչեն կարողանում ընտրել` ո´ր ավտոբուսից օգտվել, ո´ր թանգարանն այցելել կամ ո´ր սրճարանում ընկերներին հանդիպել,

Մատչելի ավտոբուս

  • այնքան զբաղված են իրենց կրթությամբ, աշխատանքով, որ չեն ուզում ժամանակը ծախսել ավելորդ թիթիզությունների՝ հասարակության աչքին երևալու վրա,

Մուլտհերոսը աշխատում է գրամեքենայով

  • տանը փակվելու համար նրանց կաշառել են «գրանտակեր» կազմակերպությունները, որպեսզի լրատվամիջոցներով հայտարարեն, թե քաղաքը մատչելի չէ նրանց համար,Դերասանը արտահայտում է իր համոզմունքը

  • «Շենքերի և շինությունների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը հաստատելու մասին» հրամանը իրականում միֆ է, և այն 2007 թվականից ուժի մեջ չի մտել, այլ Հայաստանի քաղաքաշինության նախարարի կատակն է եղել,

Ինչ-որ ձեռք գունավոր թղթեր է լցնում տխուր մուլտհերոսի վրա

  • մեզ իրականում խաբել են, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ուր հարգում են յուրաքանչյուրի իրավունքը, և որ մեր պետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան,

Զարմացած 4 մուլտհերոս

  • Ճիշտ տարբերակը՝ …

 Հետգրություն

Հրապարակմանը հումորով վերաբերվելը խիստ խրախուսվում է: Բոլոր համընկումները պատահական են:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.