accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Մասիսի մատչելիությունը` քաղաքապետարանի գնահատականներով

0

Մասիս քաղաքում 2007 թվականից հետո 52 նոր կառույց է շահագործման հանձնվել, որոնցից 51-ը հասարակական նշանակության շենքեր են:

Քաղաքապետարանը մեր հարցմանն ի պատասխան նշում է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի «Շենքերի և շինությունների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը հաստատելու մասին» հրամանով նախատեսված չափանիշներին ամբողջությամբ կամ մասնակի համապատասխանող շենքեր կան Մասիսում: Դրանց թվում են մի քանի խանութներ (մթերքի, հագուստի), «ՎՏԲ» բանկը, քաղաքապետարանը և զինկոմիսարիատը:

Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների մատչելիությանը, ապա քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դրանցից մեկի դիմաց թեքահարթակ է կառուցվել (քաղաքում 6 դպրոց կա, որոնցից ոչ մեկը դեռ ներառական կրթություն չի իրականացնում):

Քաղաքապետարանը չի նշում, թե ռազմավարական ի´նչ քայլեր են մշակվել կամ առաջիկայում ի´նչ է արվելու Մասիսում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի միջավայրի ապահովման գործում: Չեն պատասխանել մեր հարցին նաև այն մասին, թե համայնքի բյուջեից նախորդ տարի որքա´ն գումար է հատկացվել կամ որքան է հատկացվելու 2015-ին վերոնշյալ հարմարությունները ստեղծելու համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.