accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Առաջին մասնագիտացված խանութը` օժանդակ սարքերի և խնամքի պարագաների համար

0

Վերջերս Երևանում բացվել է Barry մասնագիտացված խանութը, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդկանց, առողջ ապրելակերպի կանոններին հետևողների համար հասանելի դարձնի խնամքի պարագաները և անհրաժեշտ տեխնիկա:

СИМС-2 ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Բադալյանը խանութի բացումը նախաձեռնել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության գործունեությանը և նրանց շահառուների խնդիրներին ծանոթանալով և նկատելով, որ վերը նշված պարագաները մինչև խանութի բացումը տեղական շուկայում չկան:

Barry-ի ուսումնասիրությունից պարզվել  էր, որ կան ընկերություններ, որոնք հաշմանդամություն ունեցող մարդկանց անհրաժեշտ օժանդակ որոշ սարքավորումներ միայն վարձույթով են տրամադրում, շատ բան էլ Հայաստանում չկա, բայց կարիքը կա: Խանութը բացելու առաջնային նպատակը մարդկանց ավելի մեծ հնարավորություն ընձեռելն էր:

Մինչ խանութի բացումը ցուցադրություն էր կազմակերպվել հաշմանդամություն ունեցող անձանց, ոլորտում աշխատող ՀԿ-ների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների համար, որպեսզի ներկայացվեր շուկայում իր տեսակով առաջին խանութի կողմից առաջարկվող ապրանքների տեսականին.

«Միջոցառմանը հրավիրել էինք նաև ազգային օլիմպիական կոմիտեի հաշմանդամություն ունեցող մարզիկներին, ովքեր անհրաժեշտ տեխնիկայի բացակայության պատճառով մրցաշարերին չեն կարողանում մասնակցել: Այդ հարցն այլևս լուծված է, որովհետև մարզիկները կկարողանան իրենց անհրաժեշտ տեխնիկան պատվիրել ու գնել մեր խանութից»,- ասում է Barry խանութի փոխտնօրեն Արմինե Քարամյանը:

Խանութում առկա ապրանքները ներկրվում են Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից և Թայվանից: Լայն տեսականի կա Barry ապրանքանիշից: Օժանդակ սարքերը կարելի է ընտրել գրպանին, կարիքներին ու օգտագործման վայրին համապատասխան:

Հենակներ

«Չենք վախենում, որ խանութը հաճախորդներ չի ունենա, որովհետև գնային ճկուն քաղաքականություն կա, և յուրաքանչյուրը կարող է իր գրպանին հարմար ապրանք ընտրել: Մեզ մոտ ներկայացված սայլակները, օրինակ` տարբեր չափսերի են, տարբեր գործառույթներ ունեն և, բնականաբար, ըստ դրանց նաև տարբերվում են արժեքով: Մեր հաճախորդները կարող են նաև պատվիրել, ու իրենց անհրաժեշտ սարքավորումը կարող ենք ներկրել: Գործելու են նաև սեզոնային զեղչեր»,- նշում է փոխտնօրենը:

Barry խանութը շուտով նաև պաշտոնական կայք կունենա, որի միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ ներկայացված տեսականուն ու նաև օնլայն գնումներ կատարել:

Քայլակների, հենակների, սայլակների (նաև էլեկտրական), ձեռնափայտերի (նաև սպիտակ), տեսողության ու լսողության խնդիր ունեցող անձանց համար նախատեսված հեռախոսների կողքին նորաբաց խանութում ապրանքների լայն տեսականի կա նաև մեծահասակների, վնասվածքներից հետո վերականգնողական բուժում ստացողների ու բոլոր նրանց համար, ովքեր առողջ ապրելակերպի հետևորդներ են: Barry խանութը կարևորում է առողջ ապրելակերպը, խնամքը, գեղեցկությունն ու մարդկանց օգնում հետևելու դրանց:

Խանութի հասցեն՝ ՀՀ, Երևան,Բաղրամյան 53
Հեռախոսահամար՝ (+374 10) 26 99 50, (+374 11) 26 99 50

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.