accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Ռուբինա Դավթյան

ԼՐԱԳՐՈՂ-ԹԱՐԳՄԱՆԻՉ

Կույր մարդիկ կարող են «տեսնել» արվեստի հայտնի գործերը

0

«Չտեսնված արվեստ» (The Unseen Art) նախագիծը, որն իրականացվում է Հելսինկիում գործունեություն ծավալող դիզայներ Մարկ Դիլոնի կողմից, օգտագործում է եռաչափ տպագրությունը` կույր մարդկանց դասական արվեստը զգալու հնարավորություն տալու համար:

«Պատկերացրեք, որ չգիտեք, թե ինչպիսի՞ տեսք ունի Մոնա Լիզայի ժպիտը կամ Վան Գոգի արևածաղիկները: Պատկերացրեք` լսում եք մարդկանց խոսակցությունները և գիտեք նկարների գոյության մասին, բայց ինքներդ չեք կարող ծանոթանալ դրանց հետ: Միլիոնավոր կույր մարդկանց համար իրականությունն այսպիսին է»,- նշվում է նախագծի հոլովակում: Արվեստի գործերը վերաստեղծելու համար նրանք օգտագործում են եռաչափ պատկերները և ավազի հիմքով եռաչափ տպագրությունը: Նկարների եռաչափ մոդելները պատրաստվում են այնպիսի որակով և քանակով, որ տեղադրվեն թանգարաններում:

Թեև այս գաղափարը յուրօրինակ է, սակայն «Չտեսնված արվեստ» նախագիծն առաջինը չէ այս ասպարեզում: Եռաչափ տպագրության միջոցով լուսանկարները վերածել են «շոշափելի հիշողությունների» և նույնիսկ հնարավորություն տվել կույր մորը «տեսնել» իր չծնված երեխայի ուլտրաձայնային պատկերը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.