accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

«Մոսկվա» կինոթատրոնը հարմարեցվում է…

0

«Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանի վստահեցմամբ՝ կինոթատրոնում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար արդեն մեկ ամսից ավելի է, ինչ թեքահարթակներ են կառուցվել, և սայլակով տեղաշարժվող մարդիկ կարող են ինքնուրույն դահլիճ բարձրանալ:

«Առանց որևէ օգնության հաշմանդամություն ունեցող մարդը կարող է դահլիճ բարձրանալ, տեղավորվել, նստել ու իջնել, գնալ: Լինում է, չէ՞, որ թեքության աստիճանը շատ է, պիտի օգնես, բայց չէ, բավարարում է, երկրորդ մարդու միջամտություն չի պահանջվում: Այնպես որ, իմ կարծիքով, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար խնդիր չպիտի լինի: Թեքությունների հաշվարկները կան, սովորական նորմերի մեջ տեղավորվում է: Առանձնահատուկ պրոբլեմ արդեն չկա»,- Disabilityinfo.am-ի հետ զրույցում նշում է Ադոյանը:

1060573_10201592801130294_1186220577_nԹեքահարթակների հարցը լուծվել է: Երկրորդ հարկ բարձրանալու համար հնարավոր չէր թեքահարթակ կառուցել, քանի որ, Ադոյանի խոսքով, անհնար էր ճարտարապետական որևէ լուծում գտնել, խորհրդային ժամանակաշրջանի կառույցներում թեքահարթակների կառուցում չի հաշվարկվել, այդ իսկ պատճառով թեքահարթակը փոխարինել են վերելակով ու դուռ բացել դեպի երկրորդ հարկի ճեմասրահ:
Անդրադառնալով սանհանգույցների մատչելիությանը՝ տնօրենը նշում է, որ դրանք հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու համար պետք է մի փոքր մեծացվեն, սակայն այդ աշխատանքները դեռ չեն կատարվել: Ադոյանի վստահեցմամբ` ժամանակի ընթացքում, հավանաբար մինչև հոկտեմբերի վերջը, կլուծվի նաև այդ խնդիրը:

1063512_10201592801410301_659565838_nՏնօրենը նշում է, որ կինոթատրոնն ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտ է, և հարմարեցումների համար որևէ մեկից չեն ֆինանսավորվում, պարտադրող պայման էլ չկա, դա կախված է սեփականատիրոջ մտածելակերպից ու կամքից:

«Կինոթատրոնն իր եկամուտների հաշվին է իրականացրել հարմարեցումները: Քանի որ ունենում էինք տեղաշարժման խնդիր ունեցող հանդիսատես, մենք աշխատողներով օգնում էինք նրանց, աստիճաններով բարձրացնում երկրորդ հարկ, բայց կապ չունի` մի մարդ է գալիս տարվա մեջ, թե հազար մարդ: Կինոթատրոնը հասարակական վայր է, այդ պայմանները պիտի ունենա, որ մարդն իրեն վատ չզգա: Ինչքան էլ ուզում ես օգնել, վերջին հաշվով ազդում ես այդ մարդու հոգեբանական վիճակի վրա, բայց եթե նա կարողանում է գալ, օգտվել, տոմսը առնել, բարձանալ, գնալ` սա ուրիշ պայման է, և «Մոսկվա» կինոթատրոնին վայել չէր, որ էդ պայմանները չունենար»,- նշում է Ադոյանը:

1060095_10201592801770310_465869168_nՀաշմանդամություն ունեցող մարդկանց համար կինոթատրոնը հարմարեցնելը չի նշանակում միայն թեքահարթակների առկայություն: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար տիֆլոթարգմանություն է իրականացվելու, ինչը հնարավորություն է տալու նրանց ևս օգտվել կինոթատրոնից: Առայժմ այս հնարավորությունը «Մոսկվա» կինոթատրոնում չկա, բայց տնօրենը կրկին խոստանում է` դա ժամանակի հարց է:

«Այսօր նոր տեխնիկա ենք բերում, սարքավորումները փոխել ենք թվայինի, առաջ ժապավեն էր, վեց ամիս է` բոլոր դահլիճները թվայնացված են, ինչը հեշտացնում է լուսագրերի առկայությունը: Այնպես որ, այս տարվա ընթացքում մնացել է երկու բան՝ մեկը տիֆլոթարգմանությունը (նաև լեզվի խնդիր կա, որ հայերեն թարգմանությունը գնա), մյուսը` սանհանգույցների հարցը»,- առաջիկա անելիքների մասին է պատմում Ադոյանն ու տեղեկացնում, որ տիֆլոթարգմանության հետ կապված սարքավորումները պատվիրված են, աշխատանքները կատարվում են, սակայն հստակ ժամկետ կինոթատրոնի տնօրենը դժվարացավ նշել:

Արա Հարությունյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply