accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարջան Չոբանյան

Շիրակի մարզում կստեղծվի բժշկասոցիալական փորձաքննության մանկական մասնագիտացված հանձնաժողով

0

Հայաստանի Կառավարությունն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացված նախագիծը, ըստ որի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կազմում կստեղծվեն Շիրակի մարզի N3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով (ԲՍՓՀ) և ԲՍՓ մանկական մասնագիտացված հանձնաժողով, ինչպես նաև լրացումներ կկատարվեն 2002 թ. նոյեմբերի 14-ի N 1822-Ն որոշման մեջ:

Եթե նախկինում մարզի N1 և N2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներից յուրաքանչյուրն աշխատում էր տարեկան շուրջ 3900 անձի հետ` սահմանված 3600-ի փոխարեն, ապա այժմ արդեն երրորդ ԲՍՓՀ-ը հնարավորություն կտա խուսափելու հերթերից, քանի որ յուրաքանչյուր հանձնաժողով կփորձաքննի տարեկան առնվազն 2600 անձի և բարելավելու փորձաքննությունների որակը, կայացնելու առավել հիմնավոր որոշումներ:

Ըստ էության, անցում կկատարվի ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելին: Դա հնարավորություն կընձեռի ավելի համապարփակ գնահատել շահառուի կարիքները, առաջարկել թիրախավորված վերականգնման ու ներառման միջոցառումներ: Այն կարևորում է անձի կարիքները հատկապես մանկական տարիքում ժամանակին գնահատելու, տարբեր տեսակի ծառայություններ մատուցելու և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

Որոշման նախագծի մեջ լրացումներ կատարելը չի ենթադրում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում: Նախատեսվում է, որ բժշկասոցիալական փորձաքննության մանկական մասնագիտացված հանձնաժողովը փորձաքննություններ կիրականացնի ամբողջ հանրապետության տարածքում:

ԲՍՓ մանկական մասնագիտացված հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա`

  • իրականացնել մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննություն,
  • բարելավվել նրանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակումը, կազմումը,
  • բարձրացնել ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակն ու արդյունավետությունը:

Մանկական հաշմանդամության կանխարգելման և վերականգնման ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում նաև միջազգային կազմակերպությունների կողմից, ինչը, նույնպես կարևորում է հաշմանդամության վերաբերյալ որոշում ընդունող կառույցում մանկա-կան հանձնաժողովի առկայությունը:

Բացի համալիր գործողություններից, երեխաների վերականգնման հետագա ընթացքին ավելի մեծ աջակցություն կկարողանան ցուցաբերել ընտանիքն ու համայնքը:

Կառավարության որոշումը՝ այստեղ։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.