accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Լաուրա Մարտիրոսյան

Լրագրող | Սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

Սահմանամերձ Այգեհովիտի մանկապարտեզը վերանորոգվեց

0

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում 1979 թվականից գործող մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն սկսվել են միայն 2014 թվականի դեկտեմբերից:

Բարերար Միհրան Բարոյանի խոսքով՝ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս հաշվի է առնվել շենքի մատչելության հարցը:

Դաստիարակ Աշխեն Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ մանկապարտեզ հաճախում են միայն Այգեհովիտ գյուղի երեխաները. «Ըստ տարիքային խմբերի բոլոր երեխաներն էլ ընդգրկված են, սակայն հաշմանդամություն ունեցող երեխաներ չունենք»:

Մանկապարտեզի տնօրեն Ալվարդ Բադամյանը մասնակցում է գյուղում ներառական կրթություն ապահովելու համար իրականացվող աշխատանքներին: «Գյուղում ներառական կրթություն իրականացնում է դպրոցը, իսկ մանկապարտեզում հաշմանդամություն ունեցող սաներ չկան, գյուղում՝ նույնպես»,- հավելեց տնօրենը:

Հատուկ մանկավարժներ մանկապարտեզում չկան, սական դաստիարակները մասնակցել են World Vision-ի կազմակերպած դասընթացներին:

Շենքի մատչելիության մասին խոսելիս տնօրենը նշեց, որ մուտքի մոտ թեքահարթակ են կառուցել, իսկ անհրաժեշտության դեպքում հենաշարժական դժվարություն ունեցող երեխաներն իրենց օրը կանցկացնեն առաջին հարկի դասասենյակներում:

Մանկապարտեզի դարպասի դուռը նեղ է: Թեև մուտքի մոտ թեքահարթակ կա, ու դուռն էլ լայն է, սակայն այն շեմ ունի, իսկ թեքահարթակը չունի բազրիք: Առաջին հարկում գտնվող դասասենյակներ հասնելու համար պետք է հաղթահարել երկու աստիճան: Դահլիճն ու բուժկետը նույնպես գտնվում են առաջին հարկում, սակայն այստեղ տանող ճանապարհն առանց խոչընդոտների է:

Դասասենյակների մի մասը գտնվում է երկրորդ հարկում, շենքում վերելակ չկա: Դասասենյակների դռները շեմեր չունեն, սակայն դրանց մի մասը նեղ է: Զուգարանների դռները ևս նեղ են, ունեն շեմեր և անհարմար են անվասայլակով մտնելու համար: Թեև կան զուգարանակոնքեր, սակայն չկան բռնակներ:

Վերանորոգվել են նաև խաղահրապարակներն ու տաղավարները: Տաղավար հասնելու համար ևս պետք է հաղթահարել շեմը:

Այսօր բարերար Միհրան Բարոյանի աջակցությամբ վերանորոգված մանկապարտեզ հաճախում է 90 երեխա՝ 3 տարիքային խմբերում: Նախատեսված է, որ մյուս տարի կավելանա ևս մեկ խումբ, և արդյունքում մանկապարտեզը կունենա 120 սան:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.