accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անժելա Պողոսյան

Ի՞նչ խոչընդոտների են հանդիպում հաշմանդամություն ունեցող անձինք աշխատաշուկայում. հետազոտություն

0

Հաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ հայաստանյան աշխատաշուկայում 17,9% դեպքերում խտրականություն է նկատվում, 11,1% դեպքերում էլ՝ աշխատելու ընդունակության նկատմամբ թերահավատություն: Այս մասին ասվում է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի (ԵՈՒԻ) կատարած հետազոտութան մեջ:

Հետազոտության թեման է «Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալացման հեռանկարները»: Անդրադարձ է կատարվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատաշուկայում ունեցած խնդիրներին:

Հետազոտողները զրուցել են հաշմանդամություն ունեցող անձանց, գործատուների ու փորձագետների հետ:

Հարցված երիտասարդները նշել են աշխատաշուկայում առկա իրենց հանդիպող հետևյալ խնդիրները՝

Ինչպես տեսնում ենք, աշխատանքային փորձն այստեղ առաջին տեղում է, իսկ գործատուների կարծիքով հակառակ պատկերն է առկա:

Ըստ գործատուների` հիմնական խոչընդոտներն են հաջորդաբար.

  1. ­Հոգեբանական ճնշումը
  2. Աշխատանքային մթնոլորտը
  3. ­Նյութատեխնիկական պայմանների առկայությունը
  4. ­Ֆիզիկական և մտավոր կարողությունների անհամապատասխանությունը աշխատանքին
  5. Աշխատանքային փորձը

Գործատուները նաև լրացուցիչ սոցիալ-հոգեբանական խնդիրներ են տեսնում հաշմանդամություն ունեցող երիտասարդների ներգրավման հարցում, հարցադրում անելով՝ արդյոք մյուս աշխատողները պատրա՞ստ են իրենց կողքին տեսնելու հաշմանդամություն ունեցող անձի:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներգրավման մեխանիզմները անհրաժեշտ է ավելի կատարելագործել: Ինչպես նաև պետք է խրախուսել գործատուներին, որպեսզի նրանք հարմարեցնեն աշխատանքային սոցիալ-հոգեբանական և նյութատեխնիկական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.