accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Մայքլ Ֆելփսի հինգ օլիմպիական շրջափուլերը

0

2000 թվական, Սիդնեյ: 15-ամյա պատանին 200 մ բաթերֆլայ լողաոճում հինգերորդն է: Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ ունեցող տղան ծննդյան 16-ամյակի շեմին ռեկորդ է սահմանում:

2004 թվական, Աթենք: 10 հազար կալորիա կազմող ամենօրյա սննդակարգ, 2,08 մետր թևերի բացվածք, գերշարժուն կոճեր, չափահաս միջին տարիքի տղամարդու թոքերի կենսական տարողության կրկնակի գերազանցում: Աթենքի օլիմպիական խաղերի ժամանակ Մայքլը պարտվում է ավստրալիացի Յան Թրոփին, բայց նվաճում 6 ոսկի:

14 ֆունտ կշռող մարզիկը նվաճում է 8 ոսկե մեդալ` չթողնելով իր քաշային կարգի համար չնվաճված որևէ ռեկորդ:

Ամեն ինչ սկվեց այն պահից, երբ մի լուսանկարիչ պարզեց, որ «անբիծ» մարզիկը կանաբիս է ծխում: Դրան հաջորդեցին պարապմունքների բացթողումները, ուշադրության, նշանառության կորուստը, ինչն այնքան խորացավ, որ լողորդը սկսեց հաշվել իր քայլերը` հաշվարկելով հնարավոր ցնցումները, մարզական ակնոցների` ջրով լցվելու հանգամանքը և մինչև պատը ձգվող տարածությունը չպատկերացնելու, չկողմնորոշվելու հնարավոր իրավիճակը:

«Ինձ համար միևնույն էր, ես չէի ուզում անել որևէ բան, ինչը կապված էր ջրի հետ»,- ավելի ուշ նշել է նա:

Մայքլ Ֆլեփս 2012-ին Լոնդոնում նա 4 ոսկի է նվաճում, մյուս կողմից պարտություն կրում Չեդ լը Քլոսից:

Մարզական հաջողություններին հաջորդող դադարից հետո Մայքլը ծանոթանում է իր սիրելիի` Նիքոլի և այլ մարդկանց հետ, ինչը, սակայն, ավելի քիչ դրական փոփոխություններ է գրանցում, քան ենթադրվում էր: Մայքլը գնալով ավելի է մեկուսանում:

Ճգնաժամից հետո Մայքլն իր վերադարձի ճանապարհը սկսում է Ջիմ Թորփի օրինակով:

Ամեն ինչ այնքան հեշտ չէր, որքան կարող է թվալ: 2014-ին` ԱՄՆ-ի առաջնությունում, Մայքը ձեռնունայն է մնում: Նույն տարվա սեպտեմբերին ոստիկանությունը նրա դեմ մեղադրանք է առաջադրում` մայրուղիով երթևեկելիս սահմանված արագությունը գերազանցելու, ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելու համար, ինչին էլ հաջորդում է վեցամսյա որակազրկումը:

Ռիո՞: Մտածելն անգամ անհնար էր:

«Նա գաղափար չուներ, թե ինչ կարող է անել մնացյալ կյանքի հետ: Ես նրան ասացի` Մայքլ, դու այնքան գումար ունես, որքան պետք է քո տարիքի ցանկացած մարդու, դու նշանակալի ազդեցություն ես թողել աշխարհի վրա, դու ազատ ժամանակ ունես, բայց միևնույն ժամանակ ամենախղճուկ մարդն ես, ում երբևէ ճանաչել եմ»,- նշել է նրա երկարամյա մարզիչ Բիլլ Բոումենը:

Michael Phelps Portrait ShootԼողորդը վեցշաբաթյա վերականգնողական թերապիա է անցնում կենտրոնական Արիզոնայի Meadows կենտրոնում: Աշխարհահռչակ մարզիկը, ով սովոր էր էլիտար արտոնություններին, բուժում ստացող սովորական պացիենտ էր, ով մյուսներից ոչնչով չէր տարբերվում: Հաղթական անցյալը ոչ թե փառք, այլ բեռ էր դարձել Մայքլի համար:

Ֆելփսը հասկացավ, որ մեդալները երջանկություն չեն բերում: Նա թերահավատորեն էր վերաբերվում նաև իր կարողություններին, երջանկությանը ու լողին:

Ավստրալիացի օլիմպիական չեմպիոն Քիրն Փրքնսը Ֆելփսի ճգնաժամի մասին խոսելիս նշում է.

«Ցավալի էր տեսնել, թե նա ինչպես էր օրական վեց ժամ, գլուխը ջրով դույլի մեջ, նայում սև գծին»:

Շուտով Ֆելփսը սկսում է պարզորոշ տեսնել լողավազանի բաժանարար սև գծերը: Վերականգնվում է 2004-ից ի վեր խզված կապը հոր հետ: Այս շրջանում Մայքլը հոգեբանական գրքեր է կարդում, աջակցություն ստանում Նիքոլից, իսկ որոշ ժամանակ անց, Բոումանի օգնությամբ, ընդունում սպորտ վերադառնալու վճռական որոշում:

Լողը կրկին ոգեշնչում է նրան, օգնում վերադառնալու օլիմպիական հավաքական:

Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ Մայքլն իր սիրելիի` Նիքոլի և որդու` Բուրմենի հետ է:

Հինգերորդ շրջափուլում նա հասկացավ, որ կան ավելի կարևոր բաներ, քան մրցաշարը, աշխարհի ուշադրությունն ու մեդալները: Ռիոյում նա 5 ոսկի և մեկ արծաթ է նվաճել:

Հինգերորդ շրջափուլը Մայքլի վերածնունդն էր:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.