accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

«Ապագա առաջնորդների փոխանակման» կրթաթոշակային ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը

0

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում արդեն 24 տարի իրականացնում է «Ապագա առաջնորդների փոխանակման (Future Leaders Exchange կամ FLEX)» կրթաթոշակային ծրագիրը, որի հաղթողները` 9-12*-րդ դասարանցիները/քոլեջների 1-3*-րդ կուրսերի ուսանողները, հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անվճար անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքներում և սովորելով ամերիկյան դպրոցներում:

Քննությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր համապատասխանում են կից նշված չափանիշներին: Նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա: Ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը մրցույթին: Հաշմանդամություն ունեցող աշակերտները քննությունը կարող են հանձնել Երևանում, սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, Ամերիկյան Խորհուրդների գրասենյակում (Իմպերիում Պլազա, 5-րդ հարկ, Ամիրյան 4/7):

1993 թվականից մինչ օրս ծրագրին մասնակցել է հաշմանդամություն ունեցող շուրջ 300 ուսանող, որոնք նկարագրում են ծրագիրը որպես հզոր միջոց անկախության և ինքնավստահության համար։

Ներքևում կարող եք տեսնել FLEX-ի ուսանող Վիկտորյայի խորհուրդները հաշմանդամություն ունեցող մյուս ուսանողներին։

Ծրագրի մասին մանրամասներ կարող եք ստանալ նաև այցելելով http://discoverflex.org/։ Հայերեն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Ղասախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուկրաինայի միջնակարգ դպրոցների աշակերտների համար է: Ծրագիրը աշակերտներին տալիս է լրիվ կրթաթոշակ մեկ ուսումնական տարի (հուլիս/օգոստոսից մինչև մայիս/հունիս ամիսներ) անցկացնելու ԱՄՆ-ում` ապրելով ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում և հաճախելով ամերիկյան դպրոց:

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հիմնադրվել է 1992 թվականին, որի ֆինանսավորումը տրամադրում է ԱՄՆ–ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Ծրագիրը նախաձեռնել է սենատոր Բիլ Բրեդլին ԱՄՆ-ի և Եվրասիայի երկրների միջև ամուր կապեր և երկարատև խաղաղություն ու փոխըմբռնում ստեղծելու նպատակով՝ հնարավորություն ընձեռելով այդ երկրների երիտասարդներին ուղղակի շփման միջոցով ծանոթանալու Ամերիկայի և այդ երկրի ժողովրդի հետ: Ծրագիրը օրինակ է ծառայել YES A-SMYLE ծրագրերի համար և հետագայում սկսել է իրականացվել այլ երկրներում:

Ծրագրի առաջնային նպատակն է բարելավել փոխըմբռնումը ԱՄՆ-ի քաղաքացիների և այլ ազգերի միջև, ինչպես նաև զարգացնել և ամրապնդել այդ կապերը: ԱՄՆ Պետքարտուղարությունը աջակցում է ավելի քան 50 երկրների միջնակարգ դպրոցի աշակերտներին մասնակցելու FLEX և այլ կրթական ծրագրերի: Ծրագրի ստեղծումից՝ 1993 թվականից ի վեր, մոտավորապես 24,000 երիտասարդներ մասնակցել են FLEX ծրագրին:

Մրցույթի հաղթողներն ընտրվում են տարեկան 40,000 դիմորդներից՝ բազմաշերտ մրցույթի արդյունքների և արժանիքների վրա հիմնվելով: Մրցույթին մասնակցությունը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ տարիքային, դասարանային, առաջադիմության, անգլերենի գիտելիքների, ՀՀ քաղաքացիության և ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին: Ընտրություն կատարվում է բազմակի գործոնների գնահատման արդյունքում, որոնք նպաստելու են փոխանակման հաջող փորձ ձեռք բերելու և առաջնորդության պոտենցիալ դրսևվորելուն: Մրցույթի բոլոր հաղթողները մասնակցում են նախապատրաստական ինտենսիվ դասընթացների ԱՄՆ կյանքին պատրաստվելու համար և շարունակում են լիարժեք կրթություն ստանալ ԱՄՆ-ի ավագ դպրոցներում: Ծրագրի ավարտից հետո բոլոր աշակերտները պետք է վերադառնան Հայաստան, ուր FLEX շրջանավարտների ասոցիացիան հովանավորում և իրականացնում է միջոցառումներ ողջ տարվա ընթացքում:

Ո՞վ է կազմակերպում ծրագիրը

Ամերիկյան խորհուրդները կազմակերպում և իրագործում է FLEX ծրագիրը: Ծրագրի իրագործման ընթացքում Ամերիկյան խորհուրդները հավաքագրում և գնահատում է դիմորդներին, ընտրում հաղթողներին, կազմակերպում աշակետրների երկկողմանի ճանապարհորդությունը Հայաստանից դեպի ԱՄՆ և ետ, ծրագրի ընթացքում աջակցում է մասնակիցներին՝ կապ պահելով ծնողների և աշակերտների հետ, ինչպես նաև կազմակերպում և հովանավորում ծրագրի շրջանավարտների միջոցառումները:

Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է դիմել

Ամերիկյան խորհուրդների աշխատակիցները կայցելեն մարզկենտրոններ քննություններն անցկացնելու համար: Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին (տես` ովքեր կարող են մասնակցել ծրագրին և ովքեր` ոչ) գրացվելու համար պետք է նշված ժամին ներկայանան քննական կենտրոն` իրենց հետ բերելով ծննդյան վկայական (միայն բնօրինակը), 3×4 չափսի մեկ լուսանկար և գրիչ: Քննության վայրը հնարավորինս շտապ կտեղեկացվի էլ-փոստով, մամուլով, կհայտարարվի հեռուստատեսությամբ և ռադիոյով: FLEX ծրագրի ներկայացուցիչները տվյալ շրջանի գրեթե բոլոր դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին նախապես տեղեկացնում են մրցույթի գրանցման մասին: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ամերիկյան խուրհուրդներ գրասենյակ (37410) 560045 կամ այցելել այս կայքի Ինչպես դիմել FLEX ծրագրին բաժինը:

Ծրագրի հիմնական նպատակներն են.

  • ճանաչել և հասկանալ ամերիկյան հասարակությանը, ժողովրդին, արժեքները, մշակույթը, բազմազանությունը և տարբեր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ հարգանքը
  • հարաբերվել ամերիկացիների հետ և ամուր կապեր ստեղծել
  • ամերիկացիներին ծանոթացնել սեփական երկրին և մշակույթին
  • բացահայտել և ձեռք բերել ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչները
  • կիսվել սեփական փորձով և կիրառել ձեռք բերած գիտելիքները ձեր երկրում որպես ծրագրի շրջանավարտ:

Ի՞նչ է տալիս կրթաթոշակը և ի՞նչ հատկացված ՉԷ

FLEX կրթաթոշակը ներառում է հետևյալը.

  • երկկողմանի` տեղական և միջազգային ճանապարհորդություն (հայրենիքից ԱՄՆ և հակառակը)
  • ամսական վճարվող գումար` օգնելու աշակերտներին հասարակական գործունեությանը մասնակցելու և անհրաժեշտ անձնական իրեր գնելու համար
  • Միացյալ Նահանգներում ընտրված հյուրընկալ ընտանիքում տեղավորում մեկ տարով
  • ուսում Միացյալ Նահանգների միջնակարգ դպրոցներում
  • ծրագրի կողմնորոշման անցկացում, ներառյալ մինչծրագրային և ետծրագրային պատրաստում
  • մասնակցություն ԱՄՆ-ում ծրագրի ընթացքում անցկացվող համայնքային միջոցառումներին
  • բժշկական ապահովագրություն` բացառությամբ նախապես գոյություն ունեցող հիվանդությունների և ատամնաբուժության:

FLEX կրթաթոշակը ՉԻ ընդգրկում հետևյալ ծախսերը՝

  • միջազգային անձնագիր ստանալու վճարը
  • անձնական ծախսերը, որոնք չեն ընդգրկվել ամսական վճարի մեջ
  • աշակերտների` սահմանվածից ավել ուղեբեռի վճարը
  • հայրենիք զանգահարելու ծախսերը կամ էլեկտրոնային փոստի վճարը:

Եթե ինձ անհրաժեշտ լինի բժշկական օգնություն ԱՄՆ-ում, ո՞վ է վճարելու դրա համար:

FLEX ծրագիրը բոլոր մասնակիցներին տրամադրում է բժշկական ապահովագրություն, որը վճարում է անհապաղ բուժ. օգնության համար: FLEX ծրագրի ապահովագրությունը չի վճարում բուժզննման կամ վիրահատական միջամտությունների համար:

Ինձ անհրաժեշտ են հատուկ պայմաններ դպրոցում քնություններ հանձնելու համար: Կարո՞ղ է FLEX ծրագիրն աջակցել ինձ:

Բոլոր դպրոցականները, որոնք դիմում են FLEX ծրագրին, հանձնում են նույն քնությունները նույն պայմաններով: Սակայն անհրաժեշտության դեպքում ցանկացողները կարող են օգտվել հատուկ թեստերից՝ բրայլան կամ խոշոր տարբերակով: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կապնվեք FLEX ծրագրի գրասենյակ:

Ծրագրի կայքը։ http://discoverflex.org/

Ծրագրի ֆեյսբուքյան էջը։ https://web.facebook.com/FLEXProgram/

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.