accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Հաշմանդամություն ունեցող 21 կին քաղաքական դերակատարներ

0

Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանայք դեռևս քաղաքական օրակարգ ձևավորող չեն: Պատճառներից մեկը քաղաքական գործընթացներում ոչ բավարար ներգրավվածությունն է: Առկա խնդիրները բարձրացնելու, հնարավոր լուծումներ առաջարկելու հարթակը հիմնականում չի անցնում հասարակական կազմակերպությունների սահմանը, և հաշմանդամություն ունեցող կանանց ձայնը լսելի չէ այնպիսի պետական կառույցներում, ինչպիսին ԱԺ-ն է:

Արևմուտքում նույն պատկերը չէ: Հաշմանդամություն ունեցող կանայք փոփոխություններ են բերում թե՛ պետական, թե՛ մասնավոր հարթակներով:
Այս հոդվածում կներկայացնենք աշխարհի տարբեր ծայրերում ապրող 20 կանանց, ովքեր քաղաքականության ճանապարհով փոփոխություն են բերում:

Թեմմի Դաքուորդ

Թեմմի Դաքուորդ
Դեմոկրատական կուսակցության անդամ, Իլինոյս նահանգի սենատոր: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երբևէ ընտրված առաջին կին քաղաքական գործիչն է, ով հաշմանդամություն և ասիական ծագում ունի: Նա նաև «Մանուշակագույն սիրտ» շքանշանակիր է` ի նշան իրաքյան պատերազմի ժամանակ ռազմական օդուժում մատուցած ծառայության, որի ժամանակ կորցրել է ոտքերն ու վնասել աջ ձեռքը: Իլինոյսի ազգային գվարդիայի փոխգնդապետ է: 2009-ին ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակվել է «Վետերանների հարցերով զբաղվող վարչության քարտուղար»` պաշտոնավարման ընթացքում կարևորելով վետերանների սոցիալական խնդիրների լուծումն ու աջակցությունը կին վետերաններին: 2013-ից մինչ օրս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում պաշտոնավարելու ընթացքում ուշադրություն է դարձրել փոքր բիզնեսի զարգացմանը նպաստող ծրագրերին, որոնք կբարելավեն նաև վետերանների կյանքը:

Քարլա Քվոլթրոու
Քարլա Քվոլթրոու

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդլայնել է կառավարությունն ու նոր պաշտոն ստեղծել Քարլայի համար` սպորտի և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով նախարար: Քաղաքացիական իրավունքների փաստաբան է, պարալիմպիկ խաղերի եռակի մեդալակիր: Եղել է Ամերիկայի պարալիմպիկ խաղերի կոմիտեի նախագահը: Այժմ օրինագիծ է մշակում հաշմանդամություն ունեցող կանադացիների համար, որն իր տեսակով առաջինը կլինի Կանադայում:
Վիկտորիա Ռոդրիգես-Ռոլդան
Վիկտորիա Ռոդրիգես-Ռոլդան
Վիկտորիան միավորում է հաշմանդամություն ունեցող անձանց և ԼԳԲՏ համայնքները: Նա առաջին ուսանողն էր Պուերտո Ռիկոյի համալսարանում, ով բացահայտ խոսեց իր տրանսգենդեր լինելու մասին և ուսանողական խորհրդի միջոցով հասավ ուսանողական քարտերի և վարորդական վկայականների ներառականությանը` գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման տեսանկյունից: «Հաշամանդամություն ունեցող անձանց իրավունքների խոչընդոտներ» ասոցիացիայի անդամ է, նախկինում աշխատել է ԱՄՆ-ի աշխատանքի և քաղաքացիական իրավունքների վարչության կենտրոնում` որպես հավասար հնարավորությունների խորհրդատու։

Սիմի ԼինթոնՍիմի Լինթոն
Սիմին գրող է, հրապարակախոս, ակտիվիստ, ուսումնասիրող: Նրա «Հաշմանդամությունը պնդելով» և «Իմ քաղաքական մարմինը» գրքերը մերժում են հաշմանդամության ողբերգական մոդելը և էյբլիզմը` մարմնի «անկարողությամբ» պայմանավորված խտրականությունը:
2014-ին Լինթոնը համահեղինակել և նկարահանվել է «Պարի հրավեր» վավերագրական ֆիլմում:

Քելլի ՎինսենթՔելլի Վինսենթ
Հարավային Ավստրալիայի խորհրդարանի ամենաերիտասարդ անդամն է: 7 տարվա ընթացքում առաջին հերթին հարմարեցրել է խորհրդարանի շենքերը` այժմ այնտեղ թեքահարթակներ, ինքնակառավարվող դռներ, բարձրությունը կառավարող կահույք կա: Նրա պատգամավորական սեղանը նախագծվել է հատուկ իր համար` համապատասխան իր կարիքներին ու պահանջներին: Քելլին առաջնորդում է հաշմանդամություն ունեցող ուսանողների համար նախատեսված կրթական ծրագրերը, ինչպես նաև ղեկավարում հանձնաժողովներ, որոնք զբաղվում են տարեցների նկատմամբ կիրառվող բռնության կանխարգելման հարցերով: Կարևորում է համընդհանուր դիզայնի և ճարտարապետական նորմերի ստեղծումն ու ընդլայնումը Ավստրալիայում:

Վիլիսա ԹոմփսնՎիլիսա Թոմփսն
Թե՛ որպես հաշմանդամություն ունեցող կնոջ, թե՛ ակտիվիստի` Վիլիսային անհանգստացնում է հաշմանդամության շարժման «չափից դուրս սպիտակ» լինելը: Լինելով «Բարձրաձայնիր» կազմակերպության գործադիր տնօրենը` նա խրախուսում է սևամորթների ներգրավվածությունը հաշմանդամության շարժմանը: Նրա ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում հաշմանդամություն ունեցող վետերաններին և ուսանողներին: Վիլիսան առաջնորդվում է «հնարավորությունների և իրավունքների ընդլայնում, կրթություն և ինքնակառավարում» սկզբունքներով:

Թերին Մքենզի ՈւիլյամսԹերին Մքենզի Ուիլյամս
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցերով զբաղվող գրասենյակի երիտասարդական նախագծերի պատասխանատուն է: Կարծում է, որ հաշմանդամություն ունեցող անձի զբաղվածությունը պետք է համապատասխան լինի անհատին, հիմնվի մեծ սպասումների, հավասար հնարավորությունների, ինքնորոշման, անկախ կյանքի, ֆինանսական ինքնուրույնության վրա: Վստահ է, որ հաշմանդամություն ունեցող բոլոր մարդիկ նման աշխատանքի են արժանի, բայց քչերն են դրան հավատում:

Ալիս Ուոնգը և ՕբամանԷլիս Ուոնգ
«Հաշմանդամության տեսանելիություն» շարժման հիմնադիրն է, լրագրող, ակտիվիստ: Հանրային ռադիոյով հաղորդումներ է պատրաստում, որոնց ընթացքում անդրադառնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց, առկա խնդիրներին: Վերջերս ստեղծել է #CripTheVoice շարժումը, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական ձայնն ավելի լսելի դարձնելուն: Հաշմանդամություն ունեցող անձանց ամերիկյան համայնքի կողմից արժանացել է Փոլ Ջ. Հրնի առաջնորդության մրցանակին: Նախագահի նշանակմամբ 2013-2015 թթ. ղեկավարել է Հաշմանդամության ազգային դաշինքը: Ռոբոտ սարքի միջոցով հանդիպել է 44-րդ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Press briefing on the Eight Session of the Conference of States Parties to the Convention on the Rights of Persons with Disabilities (CRPD)Կատալինա Դեվանդես Ագուլար
Առաջինն է, ով ՄԱԿ-ում հաշմանդամության հարցերի վերաբերյալ հատուկ զեկույցներով է հանդես գալիս: Նրա մանդատը հնարավորություն է տալիս բանակցել, խորհրդակցել թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների, թե՛ հասարակության հետ` ստեղծելով ներառական հասարակություն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հատուկ ուշադրություն է դարձնում ֆեմինիստական հարցերին:

Միշել Օբաման, Շաֆակ Պավեյը և Հիլարի Քլինթոնը

Միշել Օբաման, Շաֆակ Պավեյը և Հիլարի Քլինթոնը

Շաֆակ Պավեյ
Հաշմանդամություն ունեցող առաջին կինն է Թուրքիայի խորհրդարանում: ՄԱԿ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի, Թուրքիա-ԵՄ անդամակցության կոմիտեի, Եվրոպա-Միջերկրածովյսն միության և այլ նշանակալի կառույցների անդամ է, որոնք վերաբերում են ոչ միայն հաշմանդամությանը, այլև բնապահպանությանը, միջազգային քաղաքականությանը, կանանց իրավունքներին և այլն: Թուրքիայի խորհրդարանում չեղարկել է կանանց շրջազգեստ կրելու պարտադրանքը: Երեք գրքի հեղինակ է: 2012-ին Հիլարի Քլինթոնի կողմից արժանացել է «Խիզախության կանայք» միջազգային մրցանակին։

Դեյ-Ալ ՄուհամեդԴեյ ալ Մուհամեդ
Նրա գործունեությունը ձգվում է Միսսուրի նահանգի օրենսդրական գրասենյակից մինչև Ամերիկայի կույրերի միավորման լոբբի, Հոգեբանության ասոցիացիա և Աշխատանքի վարչություն, որտեղ նախ աշխատել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քաղաքականություն մշակող գրասենյակում, ապա` առողջության և աշխատանքային անվտանգության վարչությունում: Դեյ ալ Մուհամեդն աշխատել է այնպիսի օրենսդրական նախագծերի վրա, ինչպիսիք են Մատչելի խնամքն ու զբաղվածության ոչ խտրական մոտեցման օրինագծերը: Նա նաև գրող և ռեժիսոր է: Հաշմանդամության մասին բլոգ է վարում, պատրաստում պոդքաստեր, համախմբագրում Trust and Treachery: Tales of Power and Intrigue գրական հանդեսը: Այժմ կնոջ հետ ապրում է Վաշինգտոնում:

campbell-and-grey-thompson-640x360Ջեյն Քեմբել և Թենի-Գրեյ Թոմսն
Անգլիայի Լորդերի պալատի անդամ են: 1996-ին Ջեյնը հիմնել է Անկախ կյանքի ազգային կենտրոնը, որտեղ աշխատել է 6 տարի, ապա նշանակվել սոցիալական խնամքի գերազանցության ինստիտուտի (SCIE) տնօրեն: Նույն թվականին համահեղինակել է «Հաշմանդամության քաղաքականություն» գիրքը: Հաշմանդամություն ունեցող անձանց բրիտանական խորհրդի նախագահն է: 2001-ին Անգլիայի թագուհու կողմից պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով: 2003-ին դոկտորի կոչում է ստացել Բրիսթոլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, և սոցիալական գիտությունների դոկտորի կոչում Շեֆիլդ Հելմ համալսարանում: Այժմ ուսումնասիրում է մարդու իրավունքների գաղափարը սոցիալական խնամքի տեսանկյունից: 2007-ից Լորդերի պալատի անդամ է:
Թենին պարալիմպիկ չեմպիոն է, 30 ռեկորդ է սահմանել, ունի 16 օլիմպիական մեդալ, 6 անգամ հաղթել է Լոնդոնի վազքի մրցարշավում: Զբաղվել է նաև հեռուստատեսային կարիերայով, պաշտոնավարել Հաշմանդամության բրիտանական խորհրդում: 2001-ին հեղինակել է «Ապրել այս օրով» գիրքը: 2010-ից Լորդերի պալատի անդամ է:
Ռեբեկա ՔոքլիՌեբեկա Քոքլի

Հաշմանդամության ազգային խորհրդի նախագահն է: Պաշտոնի գործառույթների մեջ է մտնում ԱՄՆ նախագահին և խորհրդարանին հաշմանդամության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելը: Նախկինում աշխատել է առողջության և մարդկային ծառայությունների, հատուկ կրթության և վերականգնողական ծառայությունների վարչություններում, ինչպես նաև Սպիտակ տանը` 44-րդ նախագահ Օբամայի անձնակազմում:

Gabrielle GiffordsԳաբրիել Գիֆորդս

Կոնգրեսի և Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի անդամ է եղել: Առաջին հրեա կոնգրեսականն է Արիզոնայից: Պաշտոնավարման ընթացքում ուշադրություն է դարձրել արևային էներգիայի, ներգաղթյալների և նվազագույն աշխատավարձի բարձրացման խնդիրներին: Այժմ ներգրավված է «Ամերիկացիները հանուն ողջամիտ լուծումների» ծրագրում, որտեղ պայքարում է զենքի անօրինական տարածման դեմ, ձգտում հասնել դրա պահպանման պայմանների խստացմանը:

Wilma Newhoudt-DruchenՈւիլմա Նյուհաթ-Դրաչեն
Հարավային Աֆրիկայի Ազգային ժողովի պատգամավոր է: 1999-ին դարձել է Հարավային Աֆրիկայի խորհրդարանի առաջին անդամը, ով լսողության խնդիրներ ունի: Կարճ ժամանակ եղել է լսողության խնդիրներ ունեցող անձանց միջազգային միության նախագահը: Սովորել է Գալլաոդեթի համալսարանում, որն աշխարհում միակն է, որ ամբողջապես հարմարեցված է լսողության խնդիրներ ունեցող անձանց համար:

Claudia GordonԿլաուդիա Գորդն
ԱՄՆ աշխատանքի և զբաղվածության նախարարության հանրային կապերի պատասխանատուն է: Նախկինում աշխատել է Սպիտակ տանը` որպես հանրային կապերի պատասխանատու և քաղաքական խորհրդական Ազգային անվտանգության վարչությունում: 2016-ի պարալիմպիկ խաղերի ժամանակ Բարաք Օբամայի պատվիրակության անդամ էր:
Maria Town

Մարիա Թոուն
Հանրային ներգրավվածության գրասենյակի տնօրենն է: Սպիտակ տուն է եկել աշխատանքի և զբաղվածության նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքականություն մշակող գրասենյակից:

Leah Katz-HernandezԼիա Քեթզ Հերնանդես
Սպիտակ տան ընդունարանում աշխատող առաջին կինն է, ով լսողության խնդիրներ ունի: 2012-ին` Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո, դարձել է Միշել Օբամայի մամուլի հարցերով օգնականն ու գիտաշխատողը։ 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբամայի կոմիտեի անդամ էր, ընտրատարածքներում հետևում էր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, մատչելիությանը:

Maria Soledad Cisternas ReyesՄարիա Սոլեդադ Սիսթերնաս Ռեյես

ՄԱԿ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի նախագահն էր, առաջին կինն այդ պաշտոնում: Մասնագիտությամբ իրավաբան է, դասախոսում է Չիլիի համալսարանում: Հոլովակներ և կրթական հարթակներ է հեղինակում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և ընտրության իրավունքի վերաբերյալ:

Silvia Judith Quan-ChangՍիլվիա Ջուդիթ Քուան Չենգ
ՄԱԿ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի փոխնախագահն է: Բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող կանանց փորձառությունը` հատկապես կարևորելով մատչելի տրանսպորտի, կրթության, առողջական խնամքի, սոցիալական անվտանգության իրավունքները:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.