accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ փակված են իրենց տներում, քանի որ հնարավորություն չունեն տրանսպորտով երթևեկելու»

0

Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, որն ընտրում է քաղաքապետ և վերահսկողություն իրականացնում նրա գործունեության նկատմամբ: Մայիսի 14-ին երևանցիները հնարավորություն կունենան ընտրելու ավագանու թեկնածուներին:

Ի՞նչ են նախատեսել ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների իրավունքների վերաբերյալ:

«Ելք» դաշինքի ծրագիրը

Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագիրը

Ովքե՞ր կլինեն ավագանու կազմում, և ո՞վ կլինի քաղաքապետ, եթե «Երկիր ծիրանին» մեծամասնություն կազմի:

«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում պատկերացնում է նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Ի՞նչ ակնկալել «Երկիր ծիրանի» կուսակցությունից:

Կուսակցության ծրագիրն իրականում հիմնախնդիրների ցուցակ է, որի առնչությամբ, ենթադրվում է, որ կուսակցությունը պետք է գործողություններ իրականացնի: «Երկիր ծիրանին» հաշմանդամություն ունեցող անձանց դիտարկել է «սակավաշարժ բնակչություն» ընդհանուր խմբի տակ՝ զերծ չմնալով կարծրատիպային և ոչ նախընտրելի բառապաշարից: Կուսակցությունը նշում է. «Ե՛վ հասարակական տրանսպորտը, և՛ շենքերի մեծամասնությունը, նույնիսկ` փողոցները, բոլորովին հարմարեցված չեն որոշակի ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց համար»: Կուսակցության ձևակերպումից կարելի է կարծել, որ ամենակարևորը կամ զարմանալին փողոցների անմատչելիությունն է:

Նախաբանում «Երկիր ծիրանին» նշում է. «Այսօր հաշմանդամություն ունեցողները փակված են իրենց տներում, քանի որ հնարավորություն չունեն տրանսպորտով երթևեկելու, իսկ ովքեր էլ հնարավորություն ունեն` օգտվում են միայն տաքսիներից»: Կրկին հաշմանդամությունը դիտարկելով նեղ իմաստով` կուսակցությունը ոչ ամբողջական պատկեր է ստեղծում և նկատի չի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց բազմազանությունը:

Կուսակցությունը Երևանի առողջապահական խնդիրներից առաջնային է համարում «առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովումը»՝ հավանաբար նկատի ունենալով այդ ծառայությունների հասանելիությունը:

Կրթության մասում «Երկիր ծիրանին» առանձնացրել է մանկապարտեզների ներառականության խնդիրը՝ որպես ներառման առաջին փուլ.
«Մանկապարտեզները պետք է ապահովված լինեն առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետներով: Այս երեխաներն իրենց պետք է լիարժեք զգան մանկապարտեզում, ինչը կարևոր է հետագայում նրանց` դպրոցում ևս լիարժեք ու անկաշկանդ կրթություն ստանալու համար»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.