accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ավելի քան 20 երկրների հաշմանդամություն ունեցող մարդիկ տոնում են իրավունքներն ու կյանքը մայիսի 5-ին

0

2017 թ. մայիսի 5-ը չորրորդ Եվրոպական անկախ կյանքի օրն է, որը նշվում է Եվրոպայում Անկախ կյանքի կենտրոնների և Եվրոպական անկախ կյանքի շարժման այլ անդամների կողմից:

Անկախ կյանքի եվրոպական ցանցն ակնկալում է առնվազն 20 երկրում իրականացվող միջոցառումներ «Բաներ, որոնք ես կարողանում եմ անել անկախ կյանքի շնորհիվ» խորագրով:

Չորրորդ Եվրոպական անկախ կյանքի օրը համաժողովները, պանելային քննարկումները, լուսանկարչական մրցույթները, ինչպես նաև ցույցերն ու պերֆորմանսները կարևոր օր կդարձնեն հաշմանդամության շարժման օրագրում: Լուսանկարներ, տեսանյութեր տարածելու համար կօգտագործվի #ILDay17 հեշթեգը՝ այս տարի Եվրոպական անկախ կյանքի օրը դարձնելով հիշարժան:

Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը անկախ կյանքի վերաբերյալ, որը նշանակում է կարողանալ ունենալ սովորական կյանք: Սովորական կյանքը, ինչևէ, հնարավոր չէ հաշմանդամություն ունեցող շատ անձանց համար, ովքեր դեռևս բնակվում են հաստատություններում կամ չունեն պատշաճ սոցիալական ծառայություններ և մուտք դեպի հասարակություն, որը հնարավորություն կտա նրանց լիարժեք ապրելու և ակտիվ քաղաքացի լինելու:

Հետևե´ք արշավին և այլ գործողությունների www.enil.eu կայքի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.