accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

10 բան, որ պետք չէ ասել ռևմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց

0

Միշտ չէ, որ ընտանիքի անդամները, ընկերները կարողանում են ճիշտ հասկանալ, թե ինչի միջով են անցնում ռևմատոիդ արթրիտ (ՌԱ) ունեցող մարդիկ: Վերջիններիս համար էլ հեշտ չէ ճիշտ բացատրել, թե ինչ ազդեցություն են ունենում շրջապատի մեկնաբանությունները կամ արած արտահայտությունները:

Ռևմատոիդ արթրիտ ունեցող մարդու հետ շփվելիս լավ կլինի, որ խոսելուց առաջ մի պահ մտածեք, որպեսզի սխալ ձևակերպումներով չվիրավորեք նրա զգացմունքները:

Պատկեր առաջին

Երբ ռևմատոիդ արթրիտ ունեցող մարդն ասում է, որ ցավ է զգում, վստա՛հ եղեք՝ չի չափազանցում: Նրանք հաճախ համակերպվում են հոդացավի հետ, իսկ երբ բարձրաձայնում են այդ մասին, ապա ծայրահեղ վատ են զգում ու չեն կարողանում դիմակայել: Ձեր ու նրանց զգացած ցավը հաճախ կարող է անհամադրելի լինել, ու համեմատելու դեպքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք թույլ են, դրա համար են բարձրաձայնում։

Հարցնելով` ինչպե՞ս կարող եք օգնել, դուք ընդունում եք դիմացինի ցավը` առանց ձեր ունեցածի հետ համեմատելու: Դուք ցույց եք տալիս նաև, որ մտահոգ եք նրան օգնելու համար:

Պատկեր 2

Ռևմատոիդ արթրիտը լուրջ, անբուժելի, աուտոիմուն հիվանդություն է: Ախտանշանները, ինչպիսիք հոդացավերն ու հոգնածությունն են, հաճախ բուժելի են, բայց յուրաքանչյուրի օրգանիզմի վրա դրանք տարբեր հետևանք են թողնում: Որոշ մարդկանց կարծիքով` գլյուտենի, հղկված շաքարի, կարմիր մսի կամ այլ բաղադրիչի սննդակարգից կրճատումը կամ բացառումը կարող է նվազեցնել սրացումները: Ոմանք էլ սննդակարգի մեջ ոչ մի փոփոխություն չեն զգում:

Հավանաբար, նա փորձել է «բուժման» բոլոր տարբերակները: Եթե նա սննդակարգի փոփոխություն չի կատարում, ուրեմն ավելի լուրջ պատճառ ունի:

Պատկեր 3

Ռևմատոիդ արթրիտն «անտեսանելի» հիվանդություն է: Քաղցկեղի շատ տեսակների պես այն «երևում» է, երբ ծանր աստիճանի է հասնում, տեսանելի դեֆորմացնում հոդերը: ՌԱ ունեցող մարդիկ որքան հնարավոր է մեծ ջանքեր են գործադրում «նորմալ» տեսք ունենալու համար: Ինչպես ցանկացածը, նրանք հպարտանում են իրենց արտաքինով: Մի՛ կարծեք, թե նրանք առողջ են, եթե «հիվանդ տեսք» չունեն: Նրանք հիվանդ են, ու ասելով` «հիվանդ տեսք» չունեն, մենք նվազեցնում ենք նրանց ցավի նշանակությունն ու տպավորություն ստեղծում, թե ամեն ինչ այնքան էլ լուրջ չէ:

ՌԱ ունեցող մարդիկ գնահատում են հաճոյախոսությունները, ինչպես բոլորը: Նրանց ցավն ընդունելով հանդերձ` հաճոյախոսելով ինքնավստահություն են ներշնչում, օգնում բոլորի պես զգալ ու, անկախ ցավից, գիտակցել, որ իրենք էլ են գրավիչ:

Պատկեր 4

Այսօր համացանցի շնորհիվ ՌԱ-ի մասին շատ բան իմանալն ավելի հեշտ է, քան տարիներ առաջ: Հասկանալ, թե հիվանդությունն ինչպես է աշխատում մարդու օրգանիզմում, թե ինչպես պետք է հաղթահարել վախն ու ապրել դրա հետ` այդ ամենը հիպոխոնդրիա չէ: Դա առողջ փորձ է, որ ձեր ընկերը կամ հարազատն անում է ավելի լավ կյանքով ապրելու համար:

ՌԱ-ն քայքայում է մարդու իմունային համակարգը, հոդերը պատող շերտը, կապանները և մարմնի այլ մասեր, ինչպիսիք են թոքերը կամ աչքերը: Այդ ամենը բորբոքումների պատճառ է դառնում, ինչն էլ իր հերթին ցավի հարուցիչ է դառնում: Այդ ամենն ու հոգնածության, անկարողության զգացումը ՌԱ-ն է առաջացնում, ինչը բացարձակ երևակայության արդյունք կամ հիպոխոնդրիա չէ:

Պատկեր 5

ՌԱ ախտորոշումը ստանալուց առաջ մարդիկ մտածում են, թե «վատ են քնել», ու այդպես փորձում են բացատրել ուսի, ձեռքի կամ դաստակների ցավը: Դա բնական ռեակցիա է, բայց «վատ քնելը» չէ ՌԱ-ի պատճառը:

Ձեր ընկերոջը, ընտանիքի անդամին ցավի պատճառը հարցնելով` դուք ցույց եք տալիս, որ անհանգստանում եք, հոգ եք տանում և աջակցում եք նրան: Դուք նաև հնարավորություն եք ընձեռում մարդուն ազատորեն խոսել այդ մասին։

Պատկեր 6

ՌԱ ունեցող մարդուն ծույլ անվանելը պարզապես անհարգալից ու վիրավորական է: ՌԱ-ի ախտանշանները հաճախ շատ լուրջ են: Դրանք կարող են սաստիկ ցավ առաջացնել կամ հյուծել: ՌԱ-ով ապրող մարդիկ, որպես կանոն, մեծ ջանքեր են գործադրում առավելագույնս անելու համար: Բանն այն է, որ ՌԱ-ն հաճախ անզիջում է, ու միակ տարբերակն ուղղակի հանգիստն է:

«Գիտեմ, թե ինչքան ջանք ես գործադրում» խոսքերը ցույց են տալիս ձեր աջակցությունը: Ձեր ընկերը կամ ընտանիքի անդամն իսկապես անում է ամեն հնարավորը: Եթե դուք լինեիք նրանց փոխարեն, կկարողանայի՞ք նույնքանն անելու հույս ունենալ:

Պատկեր 7

Հիվանդ ու ցավի մեջ ապրող մարդը աջակցության և փոխըմբռնման կարիք ունի: Հարցնելով` ինչպե՞ս կարող եք օգնել, դուք ցույց եք տալիս ձեր անհանգստությունը:

Պատկեր 8

Ցավի, հոգնածության, անկարողության դեմ պայքարը սթրեսային է: Սթրեսը մեր ուղեղին ստիպում է ադրենալին արտադրել, որն իր հերթին ձգում է մեր մկանները, սրում զգայարաններն ու արագացնում սրտի աշխատանքը: Ադեկվատ վարքագծի բացակայության կամ սթրեսի պարբերական բնույթ կրելու դեպքում հետևանքները կարող են վնասակար լինել: Սթրեսը կարող է բարձրացնել արյան ճնշումը, մեծացնել սրտի կաթվածի ռիսկը, վնասել իմունային համակարգը, հոգեբանական կամ զգայական խնդիրներ առաջացնել:

Սթրեսը կարող է սրել ՌԱ-ն, բայց դրանից դուրս գալն էլ չի կարող հիվանդությունը հեռացնել: Ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին ցույց տալով, որ հասկանում եք նրան, կարող եք օգնել հաղթահարելու սթրեսը: Ամենուրեք, որտեղ կարող եք, առաջարկեք ձեր օգնությունը, քաջալերեք խոսել իրենց խնդրի, ցավի, վախի ու ախտանշանների մասին: Կարևոր է, որ լսեք, ու որ նրանք վստահ լինեն՝ դուք հոգ եք տանում:

Պատկեր 9

Շատ մարդիկ սխալմամբ ՌԱ-ն որպես օստեոարթրիտ են ընդունում՝ հոդերի ընդհանուր հիվանդություն, որ սովորաբար կյանքի ուշ շրջանում է ի հայտ գալիս: ՌԱ-ն ցանկացած տարիքում կարող է լինել: Նույնիսկ մանուկներն են դա ձեռք բերում: Միջինը ՌԱ-ն 30-60 տարեկան մարդկանց մոտ է հայտնաբերվում: Կանայք երեք անգամ ավելի հակված են ՌԱ ունենալու, քան տղամարդիկ:

Պատկեր 10

Մարդիկ հավանաբար օգտագործել են ամենաազդեցիկ դեղերը իրենց արթրիտը բուժելու համար։ Հավելումները կարող են վատ ազդեցություն ունենալ, ուստի ձեր ծանոթը դժվար թե ցանկանա ընդունել դրանք առանց բժշկի թույլտվության։

Փոխարենը՝ հարցրու իր ներկա բուժման մասին՝ ցույց տալով հասկանում ես, որ այս ամենը լուրջ է, որ կասկածելի հորինվածքի ընդունումը հավանական չէ, որ կվերացնի ՌԱ-ն։

Պատկեր 11

Եթե որևէ մեկը ավելորդ քաշ ունի կամ գեր է, քաշը նվազեցնելը կարող է քաշը կրող հոդերի սթրեսը թեթևացնել կամ ընդհանուր լավ զգալու նախապայման լինել։ Բայց քաշի նվազեցումը, ի վերջո, չի բուժում ՌԱ-ն։

Պատկեր 12

ՌԱ-ն բուժում չունի: Նրա ախտանշաններն անկանխատեսելի են: Սրացումներն անսպասելիորեն գալիս ու գնում են: Հիվանդությունը կարող է նահանջել կամ պասիվանալ մի քանի օր, շաբաթ կամ ամիս: ՌԱ ունեցող մարդն այդ ընթացքում ավելի լավ է իրեն զգում, ավելի շատ բան է կարողանում անել, տոկուն է դառնում:

Ձեր դրական կարծիքն արտահայտելով` կարող եք բարձրացնել նրա տրամադրությունն ու աջակցել ավելին անել: Դուք ցույց կտաք նաև, որ տեղյակ եք հիվանդությանն ու անհանգիստ եք, որ ձեզ համար միևնույնը չէ: Ձեր խոստովանությունը դրական երկխոսության առիթ կտա ու կկարողանաք խոսել հիվանդության, ցավի, հնարավոր բուժման և առաջիկա ծրագրերի մասին:

Աղբյուրը՝ healthline.com

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.