accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Հավաստագիր՝ սայլակի փոխարեն

0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկություններ է հրապարակել հավաստագրերի հիման վրա սայլակներ տրամադրելու մասին։ Նախարարությունը նախատեսում է սայլակներ տրամադրելու փոխարեն քաղաքացիներին տալ հավաստագրեր՝ ըստ վերականգնողական անհատական ծրագրերի։

Հավաստագրի արժեքը դեռևս հայտնի չէ. նախարարությունը չի հրապարակել շրջանառության մեջ դրված նախագիծը։ Ըստ մամուլի հրապարակումների` հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվել է սահմանել 120 հազար դրամ մեկ միավոր սայլակի համար։

Հայաստանում սայլակների արժեքի մասին տեղեկատվություն, օրինակ, կարող եք գտնել barry.am կայքում։

Եթե անձը նախընտրի ձեռք բերել սայլակ, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է փոխհատուցել գների տարբերությունը: Իսկ եթե անձը նախընտրի ձեռք բերել ավելի էժան սայլակ, քան հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ՝ լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ և այլն։ Այս պայմանը առաջարկվում է նաև, եթե քաղաքացին արդեն իսկ ունի էլեկտրական սայլակ կամ սկուտեր:

Միաժամանակ, հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար առաջարկվում է բոնուսային համակարգ՝ հավաստագրի արժեքի 25 տոկոսի չափով: Սա, ըստ նախարարության, կնպաստի, որ քաղաքացին «ավելի խնամքով պահի սայլակը, դրանով կնվազի նաև անհարկի դիմելիության քանակը»:

Հավաստագրեր տրամադրելու հարցը քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ, որից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ովքե՞ր են եղել աշխատանքային խմբի անդամները

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թ. ապրիլի 26-ի 72Ա/1 հրամանի՝ աշխատանքային խմբի անդամներն են.

«Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել մշակել պետական բյուջեի շրջանակներում սայլակներ ձեռք բերելու համար համապատասխան հավաստագրեր տրամադրելու գործընթացի ամբողջական նկարագիրը, ընթացակարգերից բխող ռիսկերը, ուսումնասիրել սայլակները հավաստագրերով կամ այլ մեխանիզմներով տրամադրելու առանձնահատկությունների միջազգային փորձը, ներկայացնել առաջարկություններ հավաստագրերի գնային արժեքի վերաբերյալ»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.