accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում անգլերենի դասավանդման հարցը՝ քննարկման կենտրոնում

0

Պաշտպանին ուղղված դիմումով Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների ծնողները բարձրաձայնել են կրթահամալիրում ռուսերենից բացի այլ օտար լեզու չդասավանդելու խնդիրը: Դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ հատուկ պետական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2016-2017 թթ. ուստարվա օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված է անգլերեն լեզվի ուսուցում, մինչդեռ լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ուսումնական պլանում անգլերենն ընդգրկված չէ:

Կրթության և գիտության նախարարության դիրքորոշմամբ՝ 2016-2017 թթ. ուստարվա ուսումնական պլանով մայրենի (հայերեն) լեզվից բացի նախատեսված է նաև «Ժեստերի լեզու» և «Ռուսաց լեզու» առարկաների դասավանդում, և նոր օտար լեզվի ուսուցումը լսողության խանգարում ունեցող երեխաների համար կարող է առաջ բերել լրացուցիչ դժվարություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ նշել է, որ ժեստերի լեզուն չի համարվում միջազգային լեզու և դրա ուսուցումը հնարավորություն է տալիս լսողության խանգարում ունեցող երեխաներին հաղորդակցվել միայն հայերենին տիրապետող անձանց հետ՝ սահմանափակելով նրանց միջմշակութային հաղորդակցման հնարավորությունը: Նշվել է նաև, որ ուսումնական պլանի բովանդակությունը չի համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին:

Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում անգլերենի` որպես օտար լեզու, դասավանդման հարցը ներկայացվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ՝ մասնագիտական կարծիքի:

Առաջարկվել է առարկայի դասավանդումն իրականացնել 5-րդ դասարանից՝ շաբաթական 1.5 կամ 2 ժամ ծանրաբեռնվածությամբ: Առաջարկն ընդունվել է. նախատեսվել է անգլերենի ուսուցում 5-րդ դասարանից՝ շաբաթական 1.5 ժամ ծանրաբեռնվածությամբ:

Հաղորդագրությունը՝ ՄԻՊ աշխատակազմի։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.