accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Սայլակների տրամադրման հավաստագրերի որոշման նախագծում խնդրահարույց դրույթներ կան․ ՏՄՊՊՀ

0

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սայլակների և լսողական սարքերի հավաստագրերի տրամադրման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի փորձաքննություն է իրականացրել: Նախագծով կառավարությունը նախատեսում է հաշմանդամություն ունեցող անձանց տալ հավաստագրեր սայլակ կամ լսողական սարք գնելու համար:

Նախագծի փորձաքննության դիմումը ներկայացրել էր «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը դիմել էր ՏՄՊՊՀ-ին` նախագծի` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հետ համապատասխանության վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Հուլիսի 12-ի դռնբաց նիստում հանձնաժողովը քննարկել է հարցը` դրական դիրքորոշում հայտնելով նախատեսվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ:

Հանձնաժողովը, սակայն, նշում է, որ նախագծում առկա են մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի և սպառողների շահերի վրա:

«ԱՊՀ երկրների արտադրության կամ համարժեք լսողական սարքերի ձեռքբերման պայմանը հիմնավորված չէ, այն կարող է բացասաբար անդրադառնալ մրցակցության վրա, ստեղծել մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հնարավորություն: ԱՊՀ արտադրության լսողական սարքերին այլ սարքերի համարժեքության գնահատման հարցն անորոշ է, և այդ սարքերի մատակարարների ընտրության դեպքում կարող է ստեղծել կամայական և խտրական մոտեցման հնարավորություն»:

Հանձնաժողովը նշել է, որ նախագծով կսահմանափակվի անձի ընտրության հնարավորությունը` նախատեսված գումարով անհրաժեշտության դեպքում ձեռք բերելու այլ երկրների արտադրության լսողական սարք:

Հանձնաժողովը չի անդրադարձել սահմանված գնին: Հիշեցնենք, որ 2017 և 2018 թվականներին սայլակի ձեռքբերման հավաստագրի արժեք է նախատեսվում սահմանել 95.000 դրամը, իսկ լսողական սարքերինը՝ 30.000 դրամը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.