accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Կկարգավորվի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական վկայական ստանալու հարցը

0

Հողորդագրությունը ՀՀ կառավարությանն տեղեկատվական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի disabilityinfo.am-ի տեսակետները։

Վարչապետը հանձնարարել է վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները

Պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարին բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։ Հանձնարարվել է նաև պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում մինչև տարեվերջ ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները: Առողջապահության նախարարությունը 3-շաբաթյա ժամկետում պետք է կատարի նաև թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնի համապատասխան առաջարկություն

Կկարգավորվի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցը

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բժշկական հավատարմագրման հարցի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ, լրացում է կատարվել այն որոշման մեջ, որով սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց: Մասնավորապես՝ աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումն, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի: Գործող կարգով, սակայն չի կարգավորվում այն հարցը, թե վերոնշյալ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված: Հարցը դեռևս 2014 թ.-ից բարձրացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ այդմ, նախատեսվում է ապահովել ՀՀ-ում գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի արդյունքում կհստակեցվի վերոնշյալ հարցը:

Կընդլայնվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների ծավալը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ազատել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի ննջարանային մասնաշենքի համապատասխան տարածքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքի և սեփականատիրոջ թույլտվության զբաղեցրած անօթևան 9 ընտանիքներից և այն օգտագործել կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան: Նախատեվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրել բնակության, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ, ընդլայնել առկա ծառայությունների տեսակներն ու ծավալը: Միաժամանակ, հաշվի առնելով այնտեղ տարիներ շարունակ բնակվող անօթևան ընտանիքների կարգավիճակը, նախատեսվում է լուծել նրանց բնակարանային խնդիրը՝ ցուցաբերելով ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

«Ունիսոն» և «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպություններին կտրամադրվի ֆինանսական աջակցություն

ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի հերթական նիստում ընդունված որոշման համաձայն ֆինանսական աջակցություն կցուցաբերվի «Ունիսոն» և «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպություններին՝  հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման և վետերաններին հանգստյան տան ուղեգիր տրամադրելու նպատակով:

Որոշման համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության զբաղվածության աջակցման կենտրոնի միջոցով միջին ամսական հաշմանդամություն ունեցող 60 անձանց ծառայությունների մատուցման նպատակով փոխհատուցել 11 հաստիքային միավորների նվազագույն աշխատավարձերը, իսկ «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը կտրամադրվեն ֆինանսական միջոցներ Հայրենական Մեծ պատերազմի 50 վետերանի առողջարանային բուժումը կազմակերպելու նպատակով:

2 հատուկ դպրոց կվերակազմակերպվեն որպես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ

Կառավարությունն ընդունել է Վանաձորի և Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցները վերանվանելու մասին որոշումներ: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության՝ կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքով ամրագրվել է, որ հատուկ դպրոցները պետք է վերակազմակերպվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.