accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Ովքե՞ր են մշտադիտարկում հաշմանդամության համալիր ծրագիրը

0

Ի՞նչ է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագիրը»:

Համալիր ծրագիրն ամրագրում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված հիմնական ուղղությունները, միջոցառումների ցանկը, դրանց կատարման համար պատասխանատու մարմինները, կատարման ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները, թիրախներն ու արդյունքները առաջիկա հինգ տարիների համար:

Ո՞վ է իրականացնում համալիր ծրագրի մշտադիտարկումը և գնահատումը:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրի մշտադիտարկումը և գնահատումը իրականացվում են միջգերատեսչական խմբի կողմից:

Ի՞նչ գործառույթներ ունի խումբը:

Միջգերատեսչական խումբը նախորդ տարվա մշտադիտարկման և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություն, մշակում է առաջարկություններ և ներկայացնում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ազգային հանձնաժողով: Հանձնաժողովը քննարկում է հաշվետվությունը և ներկայացնում իր դիրքորոշումը և առաջարկությունները միջոցառումների պատասխանատու կատարող պետական մարմիններին:

Ովքե՞ր են խմբի անդամները:

Միջգերատեսչական խմբում ընդգրկված  են չորս ներկայացուցիչ հասարարակական կազմակերպություններից (դեղինով), չորս ներկայացուցիչ՝ ՀՀ նախարարություններից (կարմիրով), մեկ ներկայացուցիչ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից (կապույտով):

Հայկ Մկրտչյանի լուսանկարը՝ Արմենպրեսի, Արմեն Ալավերդյանի լուսանկարը՝ Ջոդի Հիլթոնի։ Մյուս լուսանկարները վերցված են տվյալ անձանց ֆեյսբուքյան էջերից  (հանրային հասանելիություն ունեցող): 

Ինչպե՞ս հետևել խմբի գործունեությանը:

Միջգերատեսչական խմբի մասին ամբողջական տեղեկություն հրապարակված չէ: Ըստ նախարարության՝ այն շուտով տեղադրվելու է mlsa.am կայքի «Հաշմանդամների և տարեցների հիմնահարցեր» բաժնի «Համալիր ծրագրի մշտադիտարկում և գնահատում» ենթաբաժնում:

Ինչպե՞ս կարող եմ նպաստել խմբի գործունեության արդյունավետությանը:

  1. Կարող եք պարբերաբար դիմել խմբի անդամներին՝ խմբի գործունեության, համալիր ծրագրի իրականացման մասին ձեզ հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար:
  2. Կարող եք դիմել խմբի անդամներին՝ համալիր ծրագրի իրականացման մասին ձեր մտահոգությունները փոխանցելու նպատակով: Օրինակ՝ եթե ունեք տեղեկություններ, որ նախատեսված գործողություններից մեկը կատարվել է, սակայն թերի կամ առհասարակ չի կատարվել:
  3. Համալիր ծրագրի իրականացման հետ կապված դիմում-բողոքները կարող եք ուղարկել ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային հանձնաժողովին, այլ նաև միջգերատեսչական խմբին:

Համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը կարող եք գտնել այստեղ։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.