accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ճարտարապետի ծառայությունների մատուցման հրավեր

0

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ճարտարապետի «Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքը գործնականում» ծրագրի շրջանակում համագործակցելու համար։

Ծրագիրն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մասնակցային մոնիտորինգ իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել պարզեցված տեքստային և պատկերային ուղեցույց «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թ. նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանի հիման վրա,
  • Սոցիոլոգի հետ համագործակցությամբ վերոնշյալ հրամանի հիման վրա մշակել մոնիտորինգային քարտեր,
  • Մասնակցել փաստաթղթերի բովանդակային վերլուծությունը և օրենսդրական փոփոխությունների առաջարկների փաթեթի մշակման գործընթացին,
  • Սերտորեն համագործակցել ծրագրի համակարգողի, սոցիոլոգի հետ,
  • Իրականացված աշխատանքների վերաբերյալ ամսական հաշվետվություն ներկայացնել համակարգողին։

Պահանջվող որակավորում

  • Մասնագիտական կրթություն,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • AutoCAD, ArchiCAD կամ Adobe Illustrator կամ համարժեք ծրագրերով աշխատելու ունակություն։

Լեզուների իմացությունը և մատչելիության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն։ Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող ճարտարապետների մասնակցությունը։

Աշխատանքն իրականացվելու է ծառայությունների մատուցման պայմանագրի միջոցով և հնարավոր է համատեղել հիմնական աշխատանքի հետ։ Տևողությունը՝ 4 ամիս։

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրությունը (CV) կարող են ուղարկել idisability@gmail.com հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Աշխատանք. մատչելիության շինարարական նորմեր» բառերը: Նամակին անհրաժեշտ է կցել նմանատիպ աշխատանքի օրինակ և/կամ պորտֆոլիո։

Վերջին երկուսի բացակայության դեպքում անհրաժեշտ է ուղարկել վերոնշյալ հրամանի 5.1.6 կամ 5.2.13 կետի պարզեցված տեքստային և պատկերային տարբերակի նախագիծ (pdf կամ png ձևաչափով)։

Դիմելու վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 19-ն է։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.