accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ո՞ւր դիմել, երբ սայլակ կամ լսողական սարք է անհրաժեշտ

0

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և սայլակ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոյեմբերի 13-ի դրությամբ համապատասխան պայմանագրեր է կնքել 4 կազմակերպության հետ:

Լսողական սարք ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Կինդ-արտ» (Հասցե՝ Էրեբունի հիվանդանոց 6-րդ հարկ, Հեռ.՝ 091 40 42 61) և «Նոր որակ» (Հասցե՝ Խ. Դաշտենցի 2/1, Հեռ.՝ 099 11 60 99) ՍՊԸ-ներ:

Սայլակ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Նոր որակ» (Հասցե՝ Խ. Դաշտենցի 2/1, Հեռ.՝ 099 11 60 99) ՍՊԸ-ներ և «Կամար» (Ծարավ Աղբյուրի 55ա, հեռ.՝ 091 43 24 82) ՓԲԸ:

Կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` այստեղ:

Հիշեցնենք, որ վերը նշված կազմակերպություններից սայլակ կամ լսողական սարք ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու (այսուհետ` դիմող) պետք է ունենա պետական հավաստագիր:

Պետական հավաստագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով անհրաժեշտ է դիմել նախարարություն կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալության մարմին (բաժին) կամ «Հանգրվան» ՊՈԱԿ` ներկայացնելով ՀՀ կառավարու­թյան 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:

Տեղեկությունները՝ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքի։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.