accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Իրավաբանի ծառայությունների մատուցման հրավեր

0

Դիմելու վերջնաժամկետը՝ Փետրվարի 5, 2018 թ.

Տևողությունը՝ Երկու ամիս

Վայր՝ ՀՀ, Երևան, Կորյունի 19ա

Աշխատանքների սկիզբը՝ Հնարավորինս շուտ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան փնտրում է իրավաբանների «Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենսդրությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում համագործակցելու համար։

Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի և ԱՄՆ Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ-ի (MIUSA) կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանն ու իրականացման մեխանիզմների մշակմանը:

Աշխատանքային պարտականություններ

  • Ստեղծել ՀՀ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթ՝ հիմնված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի վրա,
  • Սերտորեն համագործակցել Կոալիցիայի քաղաքականության պատասխանատուի հետ,
  • Մասնակցել պաշտոնական և աշխատանքային այլ հանդիպումների։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Իրավաբանական բարձրագույն կրթություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն,
  • Գրասենյակային սարքավորումներով աշխատելու և համակարգչային հմտություններ։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում կրթությունը և աշխատանքային փորձը կդիտվեն որպես առավելություն։ Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող իրավաբանների մասնակցությունը։

Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել agate.ngo@gmail.com և idisability@gmail.com հասցեներին՝ նամակի թեմայի տողում նշելով «Աշխատանք. իրավաբան 001» բառերը: Նամակին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրությունը (CV)։

Դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 5-ն է։

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.