accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Դասընթացավարի ծառայությունների մատուցման հրավեր

0

Դիմելու վերջնաժամկետը՝ Փետրվարի 15, 2018 թ.

Աշխատանքների սկիզբը՝ Հնարավորինս շուտ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան փնտրում է դասընթացավար-փորձագետների «Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենսդրությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում համագործակցելու համար։

Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի և ԱՄՆ Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ-ի (MIUSA) կողմից ԱՄՆ միջազգային հարցերի ազգային դեմոկրատական ինստիտուտի աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է նպաստելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանն ու իրականացման մեխանիզմների մշակմանը:

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել և անցկացնել մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի (Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա, Քաղաքացիկան և քաղաքական իրավունքերի մասին կոնվենցիա և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին կոնվենցիա), պայմանագրային մարմինների, նրանց ընդհանուր մեկնաբանությունների և առաջարկությունների վերաբերյալ շուրջ 5 դասընթաց՝ նպաստելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի բարելավմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը,
  • Կազմակերպել դասընթացները,
  • Իրականացնել անցկացված դասընթացների արդյունավետության գնահատում,
  • Սերտորեն համագործակցել Կոալիցիայի ռազմավարի և քաղաքականության պատասխանատուի հետ,
  • Մասնակցել աշխատանքային հանդիպումների։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի հետ կապված աշխատանքային փորձ,
  • Դասընթացներ մշակելու, կազմակերպելու և իրականացնելու փորձ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Պատասխանատվության և բարեխղճության բարձր զգացում,
  • Word, Excel և PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,
  • Դասընթացի բովանդակությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձևաչափերով ներկայացնելու հմտություն։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում կրթությունը և աշխատանքային փորձը կդիտվեն որպես առավելություն։ Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը։

Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են: 

Ծառայությունների մատուցման արժեքը՝ 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ` ներառյալ հարկերը։ Ծառայությունները անհրաժեշտ է մատուցել փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում։ 

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականը (CV) կարող են ուղարկել agate.ngo@gmail.com և idisability@gmail.com հասցեներին՝ նամակի թեմայի տողում նշելով «Աշխատանք. դասընթացավար 002» բառերը:

Դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 15-ն է։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.