accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Մրցույթ՝ «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ կայքի ստեղծման համար

0

«Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը հրավիրում է վեբ ծրագրավորողի (ընկերությունների), կազմակերպության պաշտոնական մատչելի կայքը ստեղծելու համար։

Կայքը ստեղծվելու է «Ինստիտուցիոնալ զարգացում՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Կայքը պետք է համապատասխանի Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG 2.0) AAA մակարդակին։  

Աշխատանքային պարտականություններ

  • Տեխնիկական առաջադրանքի հիմա վրա ստեղծել «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպության երկլեզու կայքը,
  • Կազմակերպել կայքի վերջնական տարբերակի սերտիֆիկացման գործընթացը,
  • Կազմակերպության կայքերի տեղակայման համար տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել կազմակերպության թիմին։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ (առնվազն 3 տարի),
  • Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց 2.0-ի կամ համարժեք այլ նորմերի հետ աշխատանքային փորձ,
  • Անգլերենի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն։

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների մասնակցությունը։

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն կարող են ուղարկել idisability@gmail.com հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Աշխատանք. վեբ» բառերը: Նամակում խնդրում ենք նշել տվյալներ երկու կազմակերպությունից, որոնք կարող են երաշխավորել ձեր աշխատանքների որակը։

Դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի ապրիլի 15-ն է։ Աշխատանքի տևողությունը՝ չորս ամիս։ Աշխատանքների սկիզբը՝ ապրիլի 25, 2018 թ.։

 

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.