accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Ի՞նչ է առաջարկում Հայաստանի հանրապետական կուսակցությունը

0

Կուսակցության նախընտրական ծրագրում ի՞նչ դրույթներ կան հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ։

Կուսակցության նախընտրական ծրագրում հաշմանդամություն ունեցող անձանց ուղղակիորեն վերաբերող մեկ դրույթ կա։ «Ազգ-բանակ» բաժնում կուսակցությունը նշում է, որ անհրաժեշտ է ներդնել «զինհաշմանդամների ինտեգրման համակարգ»։

Նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը

Ինչո՞ւ ընտրել մեզ

Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ

Իբրև ազգային պահպանողական կուսակցություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետական կյանքի ամենամեծ փորձառություն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար՝ ունի ասելիք և անելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները (որոնք գնում են մինչև 1960-ականներ), նրա առաջնորդների հեղինակությունը, իր գաղափարախոսության պատմականությունը (Գարեգին Նժդեհի ուսմունքը) և, միաժամանակ, արդիականությունը (պահպանողականություն) բարոյաքաղաքական զգալի կապիտալ են ապահովում կուսակցության համար:

Մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները

Իհարկե, եղել են բացթողումներ, թերություններ և սխալներ: Բայց նաև մեր գործունեությունը հանիրավի սևացրել են: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում, չի մրոտվում միայն շարժիչի այն մասը, որը չի աշխատում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը: Բայց դա չպետք է նշանակի մեր գիտելիքների ու փորձի օգտագործման հնարավորության կորուստ Հայաստանի քաղաքացու համար:

Պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին

Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, պատրաստ են ամեն ջանք ներդնել հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:

Մեր արժեքները

  • Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենականության գաղափարներից:
  • Հայոց պետությունը հայության նպատակների իրականացման հիմնական և ամենաարդյունավետ միջոցն է: Պետության հզորացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովելու է մեր ժողովրդի զարգացումն ու հարատևությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մեր սահմանների պաշտպանությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում:
  • Բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, հայոց լեզվի ու մշակույթի, դրանով իսկ` հայության միասնության պահպանման գործում, մենք այն համարում ենք հայ ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին:
  • Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից:
  • Պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքահայության ներուժի համախմբման համար՝ ի նպաստ Հայոց պետության հզորացման, սփյուռքի արժանապատիվ գոյատևման, հիմնական նպատակ համարելով սփյուռքահայության վերադարձը Հայրենիք:
  • Բազմակարծության, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի:
  • Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:

Մենք «Ազգ-բանակ» հայեցակարգի կրողն ենք

«Ազգ-բանակ» հայեցակարգը պետության պաշտպանունակության, կայուն ուանվտանգ զարգացման երաշխիքն է։ Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների քաղաքական ու կառավարչական փորձ ունեցող ուժ՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի Զինված ուժերի արդիականացմաննրա նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքների ներդրման, բանակի նկատմամբ հանրային վստահության պահպանման ու նպատակային ջանքերի գործադրման ուղղությամբ՝ հանուն մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման:

Ստացվել է այնպես, որ մեր պետության մեջ յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացի ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է զինվորական ծառայության խնդիրներին: Բայց 21-րդ դարում դա բավարար չէ, քանի որ այս դարը որակի, գաղափարի, արդյունավետության ավելացման դար է: Ներկայում երկրի պաշտպանունակությունը, առկա մարտահրավերներին դիմակայելը կախված են անվտանգության համակարգում յուրաքանչյուր քաղաքացու կողմից իր տեղի և դերի հստակ իմացությունից, նրա պատրաստվածության աստիճանից և պետության կազմակերպչական կարողություններից:

Անհրաժեշտ է`

  • Սպառազինության արդիականացման և համալրման 7-ամյա ծրագրի անշեղ կատարում
  • Ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացում
  • Գիտատար ռազմարդյունաբերական համալիրի զարգացում
  • Արդյունավետ ռազմադիվանագիտական և ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնում
  • Սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում
  • Ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում
  • Պահեստազորի հետևողական ամրապնդում
  • Զինհաշմանդամների ինտեգրման համակարգի ներդրում
  • Զոհված զինծառայողների ընտանիքներին բարոյական, հոգեբանական և նյութական աջակցության ընդլայնում:

Արցախ

Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է:

Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, «Ազգ-բանակ» դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվել այդ վտանգներին:

Չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում:

Հայ ժողովրդի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց մենք կտրականապես դեմ ենք «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին, որովհետև այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը էլ ավելի հավանական կդարձնեն լայնամասշտաբ պատերազմի վտանգը:

Մեր ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը:

Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն:

Մենք հայցում ենք Ձեր քվեն` Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն ունենալով որպես մեր օրակարգի թիվ մեկ խնդիր:

Հայաստանը և աշխարհը

Այս օրերին հաճախ են ասում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ նոր իշխանությունները շարունակում են ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է՝ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր և Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ նրանց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու արկածախնդրություն:

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, նաև` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում:

Հաջողության բանաձևն է` գիտելիք, հմուտ թիմ, խոհեմություն, հետևողական աշխատանք:

Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: Իրական նպատակներն ու տեսլականը դրսևորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսանկյունից: Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ հավասարակշռված և վարելու ենք Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականություն:

Տնտեսություն

Տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։

Հնարավորությունների լիարժեք իրացումը կարող է տեղի ունենալ միայն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և ինստիտուտներ ստեղծող հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ։ Դրանց ձևավորումը շարունակական գործընթաց է և պահանջում է տնտեսական քաղաքականության հստակ առաջնահերթությունների որոշում, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսների ապահովում։

Մրցունակ տնտեսության հասնելու համար մեր առաջնային գերակայությունները եղել և մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը: Նախորդ տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ունի մեծ և իր արտադրողի համար տեխնոլոգիապես համարժեք շուկաների հասանելիություն, կայուն և բարելավվող էներգետիկ համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ։

Այս հնարավորությունները ստեղծվել են տնտեսական քաղաքականությունից բխող էական ինտեգրացիոն և ենթակառուցվածքային ծրագրերի հետևողական իրացմամբ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ հետևենք ներառական գործարարության և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված մեր քաղաքականությանը։

Մարդը

Հայոց պետության գլխավոր հարստությունն ազգի և պետության հանդեպպատասխանատվության գիտակցում ունեցող մարդն է՝ իր ֆիզիկականմտավոր ևբարոյական ներուժով

  • Մարդը տնտեսական աճի թե՛ առաջնային նպատակն է, թե՛ կարևորագույն բաղադրիչը։ Պետական ապարատի և բիզնեսի օպտիմալացումը պետք է զուգակցվի մարդկանց համար նոր հնարավորությունների ստեղծմամբ, այլ ոչ թե գոյամարտում ամենակենսունակի գոյատևման հավատամքով։
  • Կրթության համակարգը մեր կարևորագույն մարտահրավերն է։ Այն պահանջում է էական բարեփոխումներ, յուրաքանչյուր ուսանողի և աշակերտի լիարժեք ներգրավում ուսման բոլոր գործընթացներում։ Հայաստանի Հանրապետությունում այժմ առաջնային է մարդկային կապիտալի զարգացումը, որ ենթադրում է ծախսային և ներդրումային առաջնահերթությունների որոշակի վերանայում։
  • Մարդկային կապիտալի բարելավման առաջնահերթություններից է նաև առողջապահության ոլորտը։ Համակարգում ծախսերի օպտիմալացմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է օր առաջ քննարկել պարտադիր ապահովագրման հայեցակարգը։ Այն հնարավորություն կտա պետական ծառայողներին ընձեռված հնարավորության նմանությամբ՝ հանրապետության բոլոր բնակիչների համար հասանելի դարձնել ծառայությունների մեծ փաթեթ։
  • Սոցիալական ապահովության համակարգը պետք է ապահովի արժանապատիվ ծերություն և հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության և սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.