accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

«Մենք պետք է կրթությունը կազմակերպենք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան». Արայիկ Հարությունյան

0

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են՝ ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Կարևորելով համընդհանուր ներառական կրթության անցումը` Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթություն կազմակերպել՝ որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակի բերալավումը»:

Նիստի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի դպրոցների՝ համընդհանուր ներառական կրթության անցման հայեցակարգն ու ծրագիրը: Ըստ սահմանված ժամանակացույցի` 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների: Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցների աշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և, ըստ երեխայի կրթական կարիքի, ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոններ:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսվող համընդհանուր ներառման ժամանակացույցին և դրանից բխող մի շարք խնդիրների:

ՀՀ կրթության և գիտության պաշտոնական կայք

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.