accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

«Բոլորս միտված ենք երեխաների կրթության հավասար իրավունքը խթանելուն». Սոֆյա Հովսեփյան

0

Ազգային ժողովը քննարկում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը։

Նույն խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը նաև ներառական կրթության ջատագովներից է, հանդես եկավ ելույթով.

«Ներառական կրթությունն ինձ ամենից շատ հետաքրքրող ոլորտներից է։ Նաև ամենացավոտը։ 2014 թվականի դեկտեմբերին ընդունվեց համընդհանուր ներառման վերաբերյալ մի կարևոր օրենք։ Իրապես կրթության ոլորտի մասնագետներն ուրախացան, որ վերջապես թևակոխում ենք համընդհանուր ներառման փուլ, և ներառականությունը դառնում է արժեք։ Բայց այսօր, երբ գնում ենք օրենքի կիրառման ճանապարհով, հասկանում ենք, որ կան լուրջ բացեր։ Մենք բոլորս միտված ենք երեխաների կրթության հավասար իրավունքը խթանելուն, բայց երբ գալիս է իրացնելու պահը, տեսնում ենք, որ կան բացթողումներ։ Դրա հետևանքով երեխաների կրթության իրավունքը նորից ոտնահարվում է և (կամ) թերի է իրականացվում։ Երկրորդ հրատապ հարցը, որին ուզում եմ անդրադառնանք հանձնաժողովի ձևավորումից հետո և շատ արագ լուծումներ տանք, հետևյալն է։ Այս տարի Երևանը և Շիրակի մարզն անցում են կատարելու համընդհանուր ներառական կրթության։ Պետք է կանխենք այն խնդիրները, որ կարող են առաջանալ և առաջացել են մյուս մարզերում»։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.