accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Առանձնակի ուշադրություն ձեռքերին

0

«Ես սայլակով եմ տեղաշարժվում, թեև մերերկրում չեմ կարող երկար տարածությունմենակ գնալ, ամեն դեպքու, սայլակիպատճառով ձեռքերին կարող ենկոշտուկներ առաջանալ: Ես մշտապես իմպայուսակում եմ պահում բնականբաղադրությամբ քսուք: Ամեն հարմարպահի դրանով մերսում եմ ձեռքերս, և կոշտուկները գլուխ չեն բարձրացնում»:

Գոհար, 28 տարեկան

Ձեռքերի մաշկը թարմ, գեղեցիկ պահելու համար դրանց խնամքն անհրաժեշտ է սովորություն դարձնել:

Սայլակ կամ քայլակ օգտագործելիս հնարավոր է, որ ձեռքերի ափերին կոշտուկներ առաջանան: Կոպտացած մաշկը փափկացնում են ամենօրյա տաք օճառասոդային կամ կալցիումի կարբոնատ (պոտաշ) պարունակող տեղային լոգանքներով (1 լ ջրին` 1 թեյի գդալ նատրիումի հիդրոկարբոնատ կամ կալիումի կարբոնատի 10%-անոց լուծույթ և օճառի շերտիկ): Ապա կոշտուկի վրա դնում են եղջերաշերտը փափկացնող միջոցներ (կոշտուկային սպեղանի կամ հեղուկ, կենսածառի թուրմ կամ հալվեի (ալոե) տերևի միջուկ): Կոշտուկը շրջապատող առողջ մաշկը չգրգռելու համար կպչուն սպեղանու մի կտորի վրա, որը կպցնում են մաշկին, կոշտուկի չափսին համապատասխան անցք են բացում, այնուհետև կոշտուկի վրա դնում են քսուք կամ կոշտուկային սպեղանի և մաշկի ամբողջ հատվածը ծածկում կպչուն սպեղանու կտորներով: 24 ժամ անց փափկած եղջերաթաղանթը զգուշորեն քերում են սպիրտով նախապես վարակազերծած մկրատով: Հարկավոր է խուսափել մաշկը կտրելուց, որը կարող է հանգեցնել կոշտուկի վարակման. մաշկը կտրելու դեպքում այն մշակում են յոդի սպիրտային լուծույթով կամ ադամանդականաչով: Փափկած կոշտուկը քերելուց հետո խորհուրդ է տրվում սնուցող քսուքներով թրջոց դնել (doctors.am): Կոշտուկներից հնարավոր է ազատվել նաև դեղամիջոցներով:նակի ընթացքում դրանք սովորական կդառնան: Պարտադիր չէ ամեն անգամ բժշկի կամ մատնահարդարի դիմել, ինքներդ գլուխ կհանեք, եթե հետևեք մի քանի պարզ խորհուրդների:

Երբ գործ ունեք ջրի կամ մաքրող միջոցների հետ, վերջում անպայման բարակ շերտով քսուք օգտագործեք: Տնային գործեր անելիս կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոց դնել, որովհետև 10 րոպեից ավելի մաշկի վրա մնալով` այն ոչ թե կօգնի, այլ` կվնասի: Ձեռքերը սկսում են քրտնել, ինչն էլ հանգեցնում է ձեռքի մաշկի չորանալուն: Եթե ամեն դեպքում ձեռնոց դնելու անհրաժեշտություն է զգացվում, ուրեմն պետք է ձեռքերին օսլա քսել:

Աշնանն ու ձմռանը ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Պետք է լվացվել փափուկ օճառով, որն ունի բնականին մոտ թթվայնություն: Սառը և ցուրտ եղանակին չի կարելի առանց ձեռնոցի դուրս գալ: Ձեռքերին շատ լավ օգնում են սնուցող միջոցները: Կարելի է օգտագործել մեղրով, ձվի դեղնուցով ու անուշադրի սպիրտով քսուքներ: Այն պետք է դնել միայն մաքուր ձեռքերի վրա: 30 րոպե անց կարող եք լվանալ գոլ ջրով:

Ցուրտ եղանակին առանց ձեռնոցի դուրս մի´ եկեք. եթե չեք կարող ձեռքերը գրպանում պահել, դրանք ցրտից կճաքճքեն: Ձմռան ամիսներին կարող եք բրդե կամ կաշվե, մատների ծայրերը բաց ձեռնոց դնել: Այդպես ափերը չեն վնասվի: Տաք եղանակին կարելի է շնչող կտորից ձեռնոց դնել, կաշվե ձեռնոցներն արագ կքրտնեցնեն:

Գուցե սև կաշվե ձեռնոցներն այնքան էլ կանացի չեն, բայց դրանք կարող են պաշտպանել ձեռքերը: Բացի այդ, կարելի է գտնել նաև գունավոր, տարբեր կտորից պատրաստված ձեռնոցներ, բայց ցանկալի է, որ ներսի` ափերի մասում կաշի կարված լինի, որպեսզի սայլակի օղակները չսահեն:

Անկախ ամեն ինչից, ձեռքերը պաշտպանելու համար հարկավոր է քնելուց առաջ սնուցող քսուք օգտագործել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.