accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Սյուզի Գրիգորյան

Կայքի պատասխանատու

Նոր emoji-ներ հաշմանդամություն ունեցող անձանց պատկերներով

0

Այս տարվա վերջում սմարթֆոններում և այլ սարքերում կհայտնվեն տասնյակ պատկերներ՝ ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց փորձը:

The Unicode Consortium ընկերությունը, որը Google-ի, Apple-ի և այլ ընկերությունների պատվերով նոր emoji-ներ է թողարկում, այս շաբաթ ներկայացրել է 59 նոր emoji: Դրանց շարքում տարբեր պատկերներ կան, որոնք ներկայացնում են հաշմանդամության տարբեր կողմերը: Պատկերներն անցած տարի պատվիրել է Apple ընկերությունը:

«Emoji-ների շարքում ներառված են ամենատարբեր խմբերի մարդիկ, գործողություններ և առարկաներ: Դրանք ներկայացնում են ընդհանուր հանրությանը, բայց այդ emoji-ներից շատ քչերն են առնչվում հաշմադամություն ունեցող անձանց հետ: Emoji-ների նոր հավաքածուի թողարկման նպատակն է ավելի լայն հնարավորություն ստեղծել՝ ներկայացնելու հաշմանդամություն ունեցող տարբեր մարդկանց», – հայտնում է Apple ընկերությունը:

Նոր պատկերները ներկայացնում են մարդկանց, որոնք օգտագործում են անվասայլակներ, լսողական սարքեր, պրոթեզներ և այլն: Որոշ Emoji-ներ ունեն իգական և արական, մաշկի տարբեր երանգներով պայմանական տարբերակներ: Յունիկոդ ընկերությունից հայտնում են, որ նոր պատկերները հավանաբար կհայտնվեն սմարթֆոններում սեպտեմբերին կամ հոկտեմբերին:

Apple ընկերությունն աշխատել է Կույրերի ամերիկյան խորհրդի, Մանկական ուղեղային կաթվածի հիմնադրամի, Խուլերի ազգային ասոցիացիայի հետ: Ընկերության մեկնաբանմամբ՝ սա առաջին քայլն է emoji-ների աշխարհում առավել մեծ բազմազանություն ապահովելու համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.