accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Սյուզի Գրիգորյան

Կայքի պատասխանատու

Ikea-ն ձևափոխում է իր արտադրած կահույքը՝ դարձնելով մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար

0

Ikea-ն կահույքի ամենախոշոր արտադրողն է աշխարհում, բայց ընկերության նրբագեղ նմուշները շատ բարձր չեն գետնից և չունեն բռնակներ: Այս հատկանիշների պատճառով ընկերության կահույքն անհարմար է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ikea ընկերության իսրայելյան մասնաճյուղը գտել է լուծումը՝ համագործակցելով Milbat և Access Israel հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են աշխարհը ավելի մատչելի դարձնելու գործում: Ընկերությունները համատեղ մշակում են մի շարք ձևափոխություններ Ikea-ի կահույքի համար: ThisAbles օնլայն պլատֆորմում ներկայացված են կահույքի տարբեր մասերի սխեմաներ, որոնք կարելի է 3D տպագրել և տեղադրել Ikea-ի կահույքի վրա, ինչպես, օրինակ, ներկայացված է այս տեսանյութում։

Ընդհանուր առմամաբ դիզայնի 13 նմուշ է հասանելի այս պահին: Ներառված են, օրինակ, պահարանի հարմարեցված բռնակներ կամ պլաստիկ պահպանիչ հարմարանք ապակե դռնով գրապահարանի համար, որը կօգնի անվնաս պահելու ապակե դուռը անվասայլակի հետ բախման դեպքում:
Ամեն առարկայի համար նկարահանվել է գովազդային հոլովակ, որով հաշմանդամություն ունեցող անձինք ցույց են տալիս նոր դիզայնի առավելությունները:

Կատարյալ կլինի, եթե ապագայում ընկերության կահույքը նախագծվի այնպես, որ այն հարմար լինի բոլորի համար հենց սկզբից: Ikea ընկերությունն աշխատելու է այդ ուղղությամբ: Ինչպես նշված է ընկերության կայքում՝ նրանք չեն երաշխավորում, որ կկարողանան լուծում գտնել, բայց խոստանում են փորձել:

https://www.youtube.com/watch?list=PLjX1z9Buc8Iw6j3PLkcf1bJTGGIXBa1EB&v=K4TV4ZW1EaM

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.