accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Սյուզի Գրիգորյան

Կայքի պատասխանատու

Գերմանիան գործարկել է զբոսաշրջային մատչելի վայրերի տեղեկատվական բազա

0

Գերմանիայի զբոսաշրջության ազգային խորհուրդը գործարկել է առցանց տեղեկատվական բազա «Առանց խոչընդոտների» ճանապարհորդության համար:

Բազան հնարավորություն է տալիս օգտագործողին գտնել մի շարք մատչելի վայրեր Գերմանիայի տարածքում հանգստյան օրերն անցկացնելու համար: Տեղեկատվական բազայում ներառված են ծառայություն մատուցող 1,500 կազմակերպություններ, ընդգրկված են կացության վայրեր, ռեստորաններ, առևտրի կենտրոններ և այլ կարևոր ծառայություններ, ինչպիսիք են՝ մատչելի տրանսպորտն ու զբոսաշրջային տեղական գրասանյակները: Այն ներառում է առցանց քարտեզ, որը ցույց է տալիս վայրի տեղը և այնտեղ հասնելու ուղին:

Ծառայությունը կօգտագործվի Գերմանիա այցելող զբոսաշրջիկների 10 տոկոսի կողմից: Տեղեկատվությունը օգտակար և՛ զբոսաշրջիկների, և՛ տուրիստական գործակալությունների համար: Ցանկում ընդգրկված յուրաքանչյուր կազմակերպություն սերտիֆիկացվել է մանրակրկիտ ուսումնասիրությունններից հետո:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.