accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Սյուզի Գրիգորյան

Կայքի պատասխանատու

10 արտահայտություն, որոնք հոգնեցրել են աուտիզմ ունեցող երեխաների ծնողներին

0

Աուտիզմ ունեցող երեխաների ծնողները ներկայացրել են իրենց երեխաների մասին ամենից շատ նյարդայնացնող արտահայտությունները:

Առանձնացված են ամենից հաճախ հանդիպող 10 մեկնաբանությունները.

 1. Աուտիզմ ունենալը «վատ է»

«Երեխան չի կարող սովորել»:

Նման մեկնաբանություններ անում են մարդիկ, որոնք անտեղյակ են: Աուտիզմ ունեցող մարդկանց ուղեղը ընկալում է տեղեկությունն այլ կերպ, իսկ տարբեր լինելը չի նշանակում լինել վատ:

2.  Ինչի՞ց է առաջացել աուտիզմը

Սա շատ հաճախ հանդիպող հարցերից մեկն է, այս հարցի խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե հնարավոր է կանխարգելել աուտիզմը կամ հղիության ընթացքում առաջացած ինչ-որ խնդիրն է աուտիզմի բերում: Չնայած դեռ շատ բան կա իմանալու աուտիզմի մասին , բայց արդեն գիտենք որ պատվաստումները չեն կարող աուտիզմի պատճառ դառնալ, հիմանական ազդեցություն ունի գենետիկան:

3.  Համեմատություններ, որոնք հիմնված են կարծրատիպերի վրա

Հաճախ մարդիկ պատկերացում են կազմում աուտիզմի մասին մեդիահրապարակումներից և երբ իրականում տեսնում են աուտիզմ ունեցող երեխայի, սկսում են համեմատել իրենց տեսած ֆիլմի հերոսի կամ մեկ այլ անձի հետ:

4. Մեկնաբանություններ՝ հիմնված միֆերի վրա

«Բոլոր աուտիկներն ունեն հատուկ տաղանդ», – իհարկե աուտիզմ ունեցող երեխաներն ինչ-որ տաղանդ ունեն ինչպես բոլոր երեխաները: Ճիշտ է, որ աուտիզմը թույլ է տալիս ուղեղին կենտրոնանալ որոշակի հետաքրքրությունների վրա, բայց այն չի առանձնացնում ասուտիզմ ունեցող երեխաներին մնացած երեխաներից:

5.  «Բայց նա աուտիզմ ունեցողի նման չէ»

Շատերի մոտ աուտիզմի համախտանիշը հայտնաբերվում է վաղ տարիքում, որոշների մոտ՝ ավելի ուշ: Սովորաբար դա կախված է նրանից, թե ծնողները երբ են նկատում երեխայի վարքի առանձնահատկությունները: Աուտիզմ ունեցող ամեն երեխա առանձնահատուկ է, և հնարավոր չէ նրանց ընդհանրացնել:

6.  «Աստված հատուկ ծնողներին տալիս է առանձնահատուկ երեխաներ»

Այս մեկնաբանությունը ևս հաճախ են լսում ծնողները: Սակայն աուտիզմ ունեցող երեխաների ծնողները սովորական մարդիկ են: Նման մեկնաբանությունները ավելի շատ խղճահարության երանգ ունեն, քան ցույց են տալիս իրական աջակցություն: Պետք չէ հատուկ բառեր ընտրել աուտիզմ ունեցող երեխաների ծնողների հետ շփվելիս, նրանք սովորական մարդիկ են սովորական հոգսերով:

7. Ափսոսանք

Ծնողներին շատ են ասում «ցավում եմ», «չգիտեմ, թե ինչպես ես կարողանում»: Ափսոսանքը ենթադրում է, որ ավելի դժվար է սիրել աուտիզմ ունեցող երեխաներին, որ աուտիզմը ողբերգություն է: Բայց դա այդպես չէ:

8. Մեկնաբանություններ աուտիզմը բուժելու մասին

Աուտիզմն ընդամենը նյարդային բջիջների տարբերություն է, պետք է երեխաներին ընդունել իրենց առանձնահատկությամբ, պետք չէ բուժում փնտրել, դա հնարավոր չէ:

9. Մեկնաբանություններ աուտիզմ ունեցող երեխաներին առանձնացնելու մասին

Ինչպես հաշմանդամություն ունեցող այլ երեխաների դեպքում, այս դեպքում ևս ծնողները պայքարում են իրենց երեխաների ներառման համար: Աուտիզմ ունեցող երեխաներին չպետք է առանձնացնել, նրանք ունեն կրթության իրավունք, պատրաստ են շփվել և ընկերներ ունենալ: Նրանք կարող են որոշել՝ որտեղ լինեն, որտեղ՝ ոչ:

10.  Մեղադրանքներ երեխայի ծնողների հասցեին

Աուտիզմ ունեցող երեխաների ծնողներին երբեմն մեղադրում են երեխայի «վատ» պահվածքի համար: Աուտիզմի դեպքում ընդունված ծնողական կանոնները հաճախ իրագործելի չեն: Պետք է ոչ թե մեղադրել, այլ աջակցել ծնողներին: Նրանց կարող են օգնել մասնագետների խորհուրդները կամ աուտիզմ ունեցող երեխաների այլ ծնողների փորձը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.