accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Սյուզի Գրիգորյան

Կայքի պատասխանատու

Մի քանի թվային նորարարություններ, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը

0

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, մոտ 1 մլրդ մարդ՝ աշխարհի բնակչության 15 տոկոսն ունի հաշմանդամության որևէ տեսակ, որոնցից 3 տոկոսի մոտ՝ հազվադեպ հանդիպող տեսակի: Շատերի համար նորագույն տեխնոլոգիաներից օգտվելը դժվար է, նույնիսկ ամենահասարակ բջջային հեռախոսի օգտագործումը կարող է անհնար լինել:Մատչելիության իրազեկման համաշխարհային օրը (մայիսի 16), որը նշվում է 2015 թվականից, նպատակ ունի ուշադրություն հրավիրել խնդրին և քննարկումների միջոցով լուծումներ գտնել՝ հասանելի դարձնելու թվային աշխարհը  հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 Մատչելիության իրազեկման համաշխարհային օրվան ընդառաջ ներկայացնում ենք մի քանի կարևոր նորարարություններ.

Բրայլյան ստեղնաշար

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում չի տեսնում  մոտ 40 մլն մարդ:  Ավելի քան  217 մլն մարդ էլ չափավոր կամ խիստ վատ է տեսնում, ինչը նշանակում է, որ հարմար չէ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպիսիք են՝ համակարգիչներ, սմարթֆոններ:  Սակայն այս բրայլյան ստեղնաշարերի և թարմացվող էկրանների շնորհիվ չտեսնող և վատ տեսողություն ունեցող մարդիկ կարող են օգտագործել նույնիսկ այն տեխնոլոգիաները, որոնց ստեղծման ժամանակ հաշվի չեն առնվել տեսողության խնդիրները: Այդ տեխնոլոգիայի շնորհիվ հեռախոսի կամ համակարգչի էկրանին եղած տեղեկությունը փոխակերպվում է և հայտնվում բրայլյան ստեղնաշարին:

 Ձայնային օգնականներ

Ձայնային օգնականները, ինչպիսիք են Siri-ին, Alexa-ն և  Amazon Echo-ն, հնարավորություն են տալիս մարդկանց առանց տեղից շարժվելու անել ամեն ինչ՝  պատվերների ամրագրում, նամակների ուղարկում և այլն:  Սա կարող է սովորական բան  լինել  շատ մարդկանց համար, բայց ոչ ֆիզիկական և տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար: Ձայնային տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնվում  է: Օրինակ՝  Apple’s HomeKit-ի և Google Home-ի  օգնությամբ կարելի է կատարել այլ ֆիզիկական աշխատանքներ.  կառավարել տան ջերմաստիճանը, լուսավորությունը և այլն: .

Վիդեո զանգեր

Սմարթֆոնները  շքեղությունից դարձել են ամենօրյա օգտագործման անհրաժեշտություն:  Վերջին տարիներին հեռախոսները գործածելի են դարձել նաև չլսող մարդկանց համար վիդեո զանգերի շնորհիվ: Տեսազանգերը վատ լսողություն ունեցող մարդկանց   հնարավորություն են տվել հարազատների հետ շփվել ժեստերի լեզվով, նույնիսկ եթե նրանք աշխարհի տարբեր կետերում են:

Օգնական հավելվածներ

Շատ հավելվածներ կան , որ օգտակար են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ոչ միայն վիրտուալ տարածքում, այլև  իրական կյանքում:  Հավելվածները, ինչպիսին է  Be My Eyes-ը օգնում է չտեսնող  կամ թույլ տեսողություն ունեցող մարդկանց կողմնորոշվել տեսազանգի միջոցով:  Այլ հավելվածները կարող են արտաբերել գույները կամ ձայնային ազդանշան տալ, երբ շրջապտում ինչ-որ խոչընդոտ կա:

 Խելացի ակնոցներ

Չնայած Google Glass-ը ձախողեց խելացի ակնոցների մասսայական վաճառքի պլանը, բայց AIRA ընկերությունը հաջողություն է գրանցում: Այս ընկերությունը վերցրել է Google Glass-ի մշակած կոնցեպտը և այն հարմարեցրել թույլ տեսողություն ունեցողների համար: Ակնոցը հնարավորություն է տալիս օգտագործողին կապ հաստատել այլ անձի հետ և հետևելով նրա հրահանգներին կողմնորոշվել ֆիզիկական տարածքում:Այլ ընկերություններ, օրինակ՝ NuEyes-ը, ստեղծել է խելացի ակնոց  որը հնարավորություն է տալիս թույլ տեսողություն ունեցողներին փոխել պատկերի գույնը, չափը, կարդալ տեքստը և այլն:

 Խաղերի կառավարիչներ

Վիդեո խաղերը գնալով ավելի մասսայական են դառնում, տեղաշարժման խնդիրներ ունեցող խաղացողները ևս մեծ թիվ են կազմում:Սա հաշվի առնելով՝  համակարգչային խաղեր ստեղծող ընկեությունները սկսում են հաշվի առնել խաղացողների մի մասի հատուկ կարիքները: Xbox ընկերությունն, օրինակ, ստեղծել է խաղային հարմարեցված վահանակներ սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար: Շատ ընկերություններ սկսել են հարմարեցնել ոչ միայն ուղղակի վահանակները, այլ ամբողջ խաղը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.