accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

5 նորարարական դիզայն, որոնք փոխել են հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը

0

Remap բարեգործական ընկերությունն օգնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց ձեռք բերել անկախություն և ունենալ ավելի լավ կյանք, կազմակերպությունն ունի փորձառու կամավորների թիմ, որը նախագծում է հաշմանդամություն ունեցողների կյանքը հեշտացնելու համար նախատեսված հարմարանքներ:

Առանձնացրել ենք 5 նոր հարմարանք.

Անվասայլակի պարային սենսոր

Շատ մասնագիտություններից բացի, հաշմանդամություն ունեցող անձինք հետաքրքրվում են նաև կատարողական արվեստով, օրինակ՝ պարով: Սովորաբար անվասայլակով տեղաշարժվողները  պարի դասընթացին մասնակցելիս կառավարում են իրենց անվասայլակը վահանակի օգնությամբ: Բայց ոչ բոլորն են կարող դա անել, ինչպես օրինակ ուղեղային կաթված ունեցող մարդիկ: Remap կազմակերպության կամավորների ստեղծած համակարգը հիմնված է gyro/accelerometer սենսորների վրա (արագությունն ու արագացումը կարգավորող սարք): Գլխի և ձեռքի հենակներին ամրացված սենսորները հետևում են ձեռքի ու գլխի դիրքին և համապատասխանաբար կարգավորում սայլակի շարժումը: Նախագիծը մեծ հաջողություն է գրանցել:

Սնվելու հարմարանք մարդկանց համար, որոնց վերին վերջույթները հեռացված են

Այն մարդիկ, որոնց վերին վերջույթները հեռացված են, հաճախ շատ երկար են սպասում պրոթեզավորմանը: Այդ ընթացքում նրանք չեն կարող ուտել ինքնուրույն:Շատ պարզ դիզայնի օգնությամբ ստեղծվել է հարմարանք, որի վրա խնամակալը կարող է ամրացնել գդալ կամ պատառաքաղ, իսկ տվյալ անձը կարող է ուտել արդեն ինքնուրույն:

Դաշնամուրային հարմարանք

Remap-ի մեկ այլ հարմարանք օգնել է, օրինակ, դաշնակահարուհի Լինդային շարունակել նվագել: Կինը կրծքի վիրահատությունից հետո չէր կարողանում բարձրացնել աջ ձեռքը, սակայն նրա մատները չէին վնասվել։ Նրա համար դիզայներները նախագծել  են ձեռքի համար հարմարանք, որը փոքր անիվների վրա է և հնարավոր է տեղաշարժել դաշնամուրի ստեղնաշարի մի ծայրից մյուսը: Այն չի խանգարում նվագելիս և քիչ ազդեցություն ունի նվագելու որակի վրա:Piano support

Նորացված կառավարման վահանակ՝ հենաշարժողական աթոռի համար։

Ջեյմսն ունի հենաշարժողական աթոռ, բայց այլևս չի կարողանում այն կառավարել իր նյարդային հիվանդության բորբոքման պատճառով: Նրա ձեռքի ափը հիմա բացված վիճակում է, ուստի նրա համար դժվար է ձեռքը վերցնել կառավարման վահանակը և սեղմել կոճակները։ Remap-ի կամավորը՝ Ջեյմսին և նման խնդիր ունեցող այլ հաշմանդամություն ունեցողներին առաջարկեց  օգտագործել նորացված կառավարման վահանակը, որն ամրացվում է օգտատերի կողքին։ Նոր կառավարման վահանակով Ջեյմսը կարող է ինքն ընտրել աթոռի՝ իրեն առավել հարմար դիրքը։

Riser recliner chair

Ձիավարման հարմարանք

4-ամյա Քլոեն չի կարող քայլել: Նա սիրում է ձիավարել, դա հաճելի զբաղմունք լինելուց բացի  նաև կարևոր է երեխայի ուժերն   ամրապնդելու համար: Աղջիկը չի կարող մենակ ձիավարել, միշտ պետք է օգնող մեկը: Քլոեի ու իր նման երեխաների խնդիրը լուծում է նոր հարմարանքը, որն ամրանում է երեխայի կրծքավանդակին և տարածվում ձեռքերի տակով: Հենակը շատ հարմարավետ է և թեթև: Շնորհիվ այս հարմարանքի աղջիկը կարող է մենակ ձիավարել:

 

Horse riding aid for disabled child

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.