accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Սյուզի Գրիգորյան

Կայքի պատասխանատու

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին բանաձևը հաշմանդամություն ունեցող անձանց մասին

0

2019 թ. հունիսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց զինված հակամարտության և մարդասիրական ճգնաժամի պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավիճակի վերաբերյալ բանաձև:

Այս կարևորագույն բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երբևէ ընդունած առաջին փաստաթուղթն է, որը վերաբերում է բացառապես հաշմանդամություն ունեցող անձանց:
Հաշմանդամություն ունեցող շուրջ 9 միլիոն մարդ է տուժում կոնֆլիկտի և մարդասիրական ճգնաժամի արդյունքում: Հաշմանդամություն ունեցող անձանց մահացությունների թիվը  4 անգամ ավելի շատ է հակամարտության ժամանակ, երեխաներն առավել խոցելի են բռնության, իսկ կանայք՝ սեռական բռնության նկատմամբ:

Ընդունված բանաձևն ընդգծում է Անվտանգության խորհրդի լուրջ անհանգստությունը և առաջարկում գործողություններ ձեռնարկել՝ զինված հակամարտության ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց վրա նվազեցնելու ուղղությամբ:

Այս քայլերը պետք են զինված հակամարտության ժամանակ մատուցվող հիմնական ծառայությունները ներառական և մատչելի դարձնելու, հավասարության սկզբունքը պահպանելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնողներն էլ պետք է ձեռք բերեն գիտելիքներ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների, իրավունքների և կարիքների մասին:

Բանաձևը  հաստատում է, որ խորհուրդը պետք է արդյունավետ աշխատի  բոլոր շահագրգիռ կողմերի, հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների հետ, համագործակցի և ստանա խորհրդատվություն հակամարտությունների և ճգնաժամի բոլոր փուլերում։

Այս որոշմամբ Անվտանգության Խորհուրդը

  • կհայցի գլխավոր քարտուղարին Խորհրդի բրիֆինգներում,  թեմատիկ և աշխարհագրական զեկույցներում ներառել տվյալներ հաշմանդամություն ունեցող անձաց վերաբերյալ,
  • կհրավիրի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպություններին՝ զեկուցելու տարածաշրջանների, Խորհրդին առնչվող թեմաների շուրջ,
  • Խորհրդի առաքելությունների ընթացքում՝ դաշտային այցերի շրջանակներում, իրենց բնակավայրերում կհանդիպի հաշմանդամություն ունեցող անձանց հետ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.