accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Հիմնանորոգված դպրոցը մատչելի չէ բոլոր երեխաներին

0

Հիմնանորոգվել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը, որի համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ: Ճշտելու համար, թե արդյոք հիմնանորոգումից հետո դպրոցում ստեղծվե՞լ են հավասար պայմաններ նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների համար, այցելեցինք դպրոց: Մեզ չհաջողվեց զրուցել դպրոցի տնօրենի հետ, քանի որ նա տեղում չէր, բայց շրջայց կատարեցինք դպրոցում և լուսանկարներ արեցինք իրականությունը հասկանալու համար:

1235520_233614560127669_464744375_n

Մուտքի առջև կառուցված թեքահարթակը չափազանց բարձր է, բացի մեծ թեքությունից, չունի բազրիք: Եռահարկ շենքում չկան վերելակ կամ ամբարձիչ հարթակներ: Միջանցքները ևս ունեն 2-3 աստիճան, որոնց առջև դարձյալ հարթակներ չկան: Տարբեր հարկերում գտնվող զուգարաններում չկան զուգարանակոնքեր, խցիկները նեղ են և անհարմար անվասայլակով ներս մտնելու համար:  Դռները նեղ են և ունեն շեմեր:

1238205_233614583461000_387887043_n

Ստացվում է, որ նույնիսկ հիմնանորոգված դպրոցում հաշմանդամություն ունեցող երեխան հանդիպում է արգելքների, իսկ «բարեփոխումները» չեն կարողանում վերացնել արհեստական պատնեշները, որոնք ստեղծված են մարդու ձեռքով:

Ոլորտի պատասխանատուները շարունակում են անտեսել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներն այն դեպքում, երբ ՀՀ կրթական համակարգը որդեգրել է ներառական կրթության քաղաքականություն և գնում է  դեպի համընդհանուր ներառում: Պաշտոնյաները շարունակում են շրջանցել իրենց պարտականությունները, երբ դեռևս 2007-ի հունվարից ուժի մեջ է ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանը՝ «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին: Էլ չենք ասում այն մասին, որ խախտվում են միջազգայնորեն ստանձնած մեր պարտականությունները, քանի որ երկու տարուց ավելի է, Հայաստանը վավերացրել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:

Հիշեցնենք, որ դպրոցի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ովքեր, չգիտես ինչու, «չեն նկատել» մեր արձանագրած բացթողումները:

Բոլոր լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply