accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

«Տաթևերը» հարմարեցված է

0

Լրացավ «Տաթևի վերածնունդ» ծրագրի և «Տաթևեր» ճոպանուղու շահագործման 3-ամյակը: Ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին, իսկ նույն թվականի հոկտեմբերի 23-ին «Տաթևերը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար շվեյցարա-ավստրիական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Ներդրվել է 20 միլիոն ԱՄՆ դոլար:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը նշում է.

«Ճոպանուղին, թերևս, Հայաստանի ամենահարմարեցված տարածքներից մեկն է: Որովհետև առաջին իսկ օրվանից ստեղծել ենք բոլոր հարմարությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար. ունենք հարմարեցված պետքարան, երկու սայլակ` հաշմանդամություն կամ տեղաշարժվելու խնդիր ունեցող այցելուների համար:2013-09-08 09.40.27 Իսկ ճոպանուղու աշխատակազմը շուտով հատուկ դասընթաց կանցնի`նվիրված հաշմանդամության խնդրին և վարվելաձևի կանոններին»:

Խոսելով հարակից տարածքների մատչելիության մասին`պարոն Ափիկյանն ավելացրեց. «Ճոպանուղու հարակից տարածքներում կան հարթակներ, մարդիկ հանգիստ կարող են հասնել և´ ճոպանուղի, և´ ռեստորանններ: Կա նաև հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կայանման համար նախատեսված տարածք, որը, ի դեպ, ամենամոտն է ճոպանուղուն»:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2017 թվականը ամբողջությամբ հիմնանորոգել նաև Տաթևի վանքը: Արդյոք հիմնանորոգման նախագծերում նախատեսվո՞ւմ է այն հարմարեցնել հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին հարցին պարոն Ափիկյանը պատասխանեց. «Այսօր որոշակի դժվարություններ կան վանք հասնելու համար: Ճանապարհների վիճակն է վատ, բացի այդ, կան աստիճաններ, որոնք չունեն հարթակներ: Վանքի հիմնանորոգման նախագծման աշխատանքներում այս հարցը հատուկ ուշադրության է արժանացել: Նախագծող ճարտարապետների հետ մենք նախատեսում ենք ստեղծել առավելագույն հարմարավետություն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply