accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

«Հաջորդ տարի մեկ բուհ կդառնա օրինակելի»

0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իր տարեվերջյան ասուլիսում խոսելով ներառական կրթության ոլորտում կատարված աշխատանքների մասին, նշեց.
«Այս տարվա ընթացքում Հայաստանում ներառական կրթությամբ դպրոցների քանակը հասել է 117-ի: 2014 թվականին նախատեսվում է կրկին ավելացնել ներառական դպրոցների քանակը: Մենք հույս ունենք, որ «Հանրակրթության մասին» օրենքն Ազգային ժողովում կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ: Մեր նպատակն է Հայաստանում ունենալ համընդհանուր ներառված կրթական համակարգ»:

Խոսելով հայաստանյան բուհերի հարմարեցվածության մասին` նախարարն ավելացրեց.
«Պայմանավորվածություն կար բուհերից որևէ մեկի հետ պիլոտային ծրագիր սկսել: Նպատակն էր այդ բուհն առավելագույնս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, որը նաև օրինակ կլիներ մյուս բուհերի համար: Ցավոք, այս տարի չհասցրեցինք իրականացնել այս ծրագիրը ֆինանսական խնդիրների պատճառով: Բուհերն իրենց տարեկան բյուջեներում չէին նախատեսել այդ ծախսերը: Հաջորդ տարի անպայման անելու ենք, որպեսզի մեկ բուհում ստանանք օրինակելի միջավայր հաշմանդամություն ունեցող ուսանողների համար»:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply