accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Հայալեզու աուդիոգրքեր. որտե՞ղ փնտրել

0

Աուդիոգրքեր լսում են գրեթե բոլորը, սակայն դրանց կարիքը հատկապես ունեն տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ: Տեսնենք, թե աուդիոգրքերի ի՞նչ աղբյուրներ կան Հայաստանում:
Մեզանում աուդիոգրքերի արտադրությունն այնքան էլ ակտիվ չէ: «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ն ունի ձայնագրման ստուդիա, որի տեխնիկան, սակայն, այնքան հին էր, որ ձայնագրում էին սկավառակների վրա: Վերջերս նրանց տեխնիկան թարմացվեց «Գլոբալ երիտասարդական միություն» հիմնադրամի կողմից: Հիմնադրամի գործադիր տնօրեն Սուսաննա Հայրապետյանը նշում է, որ կույրերի միավորման տեխնիկան դեռ 1960-ականներից չէր վերազինվել: Այժմ նոր տեխնիկայով արդեն գրքեր են ձայնագրվել և շուտով կտարածվեն համացանցում և աուդիոգրքերի գրադարաններում:

Հայաստանի կույրերի միավորումն ունի աուդիոգրքերի ութ գրադարան: Դրանցից երկուսը Երևանում են, վեցը մարզերում՝ Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Աշտարակ, Սևան և Կապան քաղաքներում: Գրքերի հիմնական մասը սկավառակների վրա է և կարելի է համապատասխան նվագարկիչով լսել: Բնականաբար, դրանք հին են, և որակն էլ բարձր չէ: Այժմ կատարվում է նաև այդ գրքերի թվայնացում: Մեկ աուդիոգրադարան ունի 14-րդ հատուկ դպրոցը, որը նույնպես վերազինման խնդիր ունի:

Համացանցում նույնպես հայալեզու աուդիոգրքերի խնդիր կա: Սակայն վերջերս մի շարք նախաձեռնող խմբեր են հայտնվել, ովքեր բազմաթիվ գրքեր են ձայնագրել: Ահա այն կայքերի հղումները, որտեղից կարող եք գտնել հայալեզու աուդիոգրքեր.

Գեղարվեստական գրականություն և ոչ միայն՝

http://www.audiolibrary.am/
http://www.askaudiobooks.am/index.php/hy/
http://disabilityinfo.am/audio-book-taxonomies/audio-books/
http://freebooks.do.am/load/aowdio_grqer/57

Հեքիաթներ՝

www.mocak.am
fililili.blogspot.com

Գիտական նյութեր

Օտար լեզուներով աուդիոգրքերը, իհարկե, շատ-շատ են, բոլորն անհնար է թվել: Դրանք կարող եք գտնել որոնողական համակարգերով: Բարի ունկնդրում:

Մարիաննա Փահլևանյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply