accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Մասամբ հարմարեցված համալիր

0

2005 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ մարզահամերգային համալիրը վաճառվել է «ԲԱՄՕ» ընկերությանը: Ընկերությունն իրականացրել է շուրջ 40 մլն դոլարի ներդրում: Ամբողջությամբ վերանորոգվել է շենքը և զինվել նորագույն տեխնիկայով:

- Հիմնանորոգումից հետո շենքը հարմարեցվել է հաշմանդամության ունեցող անձանց: Շենքում կան հենց նրանց համար նախատեսված մուտքի դռներ, վերելակներ, սանհանգույց: Համերգային դահլիճներում կան թեքահարթակներ, որոնք նրանց կօգնեն տեղավորվել դահլիճում: Շենքում կան նաև մի քանի միջանցքներ, որտեղ սայլակ օգտագործող մարդը կարող է ճեմել, որովհետև այդտեղ չկան աստիճաններ, – նշում է համալիրի գլխավոր ճարտարագետ Ասատուր Նալբանդյանը:

Առաջին հայացքից թվում է, թե, այո՛, այստեղ ստեղծված են հավասար պայմաններ բոլորի համար: Բայց դահլիճներում, օրինակ, չկան սահմանված տեղեր հենց սայլակ օգտագործող մարդկանց համար: Մյուս դժվարությունը կապված է սանհանգույցի հետ, որը, թեպետ, հարմար է սայլակ օգտագործողին, բայց դրան հասնելու համար նա պետք է աստիճաններ բարձրանա կամ իջնի, որոնք չունեն թեքահարթակներ: Ստացվում է, որ համալիրը ոչ թե ամբողջությամբ, այլ մասամբ է հարմարեցվել խնդիր ունեցող մարդկանց համար: Իրականում իդեալական տարբերակ կլիներ, որ ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցուցակում ընդգրկված կառույցը հիմնանորոգումից հետո զինվեր ոչ միայն նորագույն տեխնիկայով, այլ նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ հարմարեցումներով:

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply