accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Պարզագույնը լավագույնն է

0

2011 թվականին դիզայներներ Կիմ Ջանգ Սուն, Յուն Ջի Սուն և Կիմ Դոնգ Հուանը Red Dot Design արժանացան մրցանակի հարմարեցված լոգարանի իրենց նախագծի համար: Այն շատ պարզ է, չի օգտվում էներգիայի որևէ աղբյուրից, այլ հիմնված է մեխանիկայի պարզագույն օրենքների վրա:

Նախագծի գաղափարը ծնվել է սովորական լծակի օրինակով՝ հենարանի վրա տեղադրված երկար ձողի մեխանիզմից: Լոգարանը ներքևում ամրացված է շարժական հենարանի և ազատորեն կարող է աջ ու ձախ թեքվել: Նրա մի ծայրին կա նստարան, որի երկու կողմից բռնակներ են ամրացված, որոնց օգնությամբ անձը անվասայլակից տեղափոխվում է լոգարան: Ջրի ծորակը տեղադրված է հասանելի հեռավորության վրա:

Դատարկ վիճակում լոգարանը թեքված է դեպի նստարանը, որտեղ նրա ծանրության կենտրոնն է: Երբ տեղաշարժման խնդիր ունեցող անձն արդեն գտնվում է լոգարանում, հարկավոր է պարզապես բացել ջրի ծորակը. ջրով լցվելու ընթացքում լոգարանը սկսում է ուղղվել, քանի որ ծանրության կենտրոնը տեղափոխվում է նրա կենտրոն:

Նույն կերպ դատարկվելուց հետո լոգարանը կրկին դանդաղ թեքվում է դեպի նստարանը՝ հնարավորություն տալով անձին լոգարանից անվասայլակ տեղափոխվել:

Այսպիսով՝ պարզ նախագծի շնորհիվ տեղաշարժման խնդիր ունեցող անձն առանց որևէ մեկի օգնության կարող է լոգանք ընդունել:

Ագապի Ղարիբյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply