accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Կոտայքում 2014-ին կգործի առաջին ներառական դպրոցը

0

«Արդյոք Կոտայքի մարզը 2014 թվականին կդառնա՞ հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, և մարզպետարանն ի՞նչ է նախատեսում 2014 թ. իրականացնել հենց այս խմբի քաղաքացիների համար» մեր հարցմանն ի պատասխան Կոտայքի մարզի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանը պատասխանել է.

«Կրթության ոլորտում Կոտայքի մարզպետարանը պատրաստվում է պարբերաբար դիտարկել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ներառական դպրոցների թվակազմի ավելացումը` ընդգրկելով և´ Չարենցավան քաղաքը, և´, ըստ անհրաժեշտության, մարզի մյուս համայնքային դպրոցները: 2014 թ. նախատեսվում է Գառնի համայնքի հիմնական դպրոցն ընդգրկել ներառական դպրոցների ցանկում»:

Անդրադառնալով մարզի ենթակայության տակ գտնվող քաղաքների և համայնքների շենք-շինությունների հարմարեցմանը` հարցման պատասխանում նշվել է, որ դրանց 90 տոկոսը կառուցվել  է խորհրդային ժամանակաշրջանում և հնարավոր չէ հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար` անգամ վերանորոգման աշխատանքների պարագայում:

Մարզում կա 230 թեքահարթակ, իսկ թե քանի՞սը կավելանան 2014-ին, մեր հարցին պատասխան չի տրվել:

Անդրադառնալով առողջապահությանը և սոցիալական պաշտպանվածությանը` խոստացել են արդյունավետ սոցիալական սպասարկման, լիարժեք հասարակական ինտեգրման համար հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող հասարակական և պետական կազմակերպությունների միջև համագործակցությունը սերտացնել:

Իսկ ի՞նչ է նախատեսվում իրականացնել մարզում առողջապահության ոլորտում, պարոն Օհանյանը պատասխանել է` դժվարամատչելի հետազոտությունների իրականացում և առողջարանային-վերականգնողական բժշկական օգնություն` անվճար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply